Օրերս, Hermitage Armenia-ն ներկայացրեց հանրահայտ Roja Parfums-ի նոր բույրը, որը կոչվում է ELIXIR: Այս առիթով, Հայաստան էր ժամանել Roja Parfums բրենդի գլոբալ ամբասադոր Էնդրյու Րայթն (Andrew Wright), ով մեզ ծանոթացրեց նոր բույրին:
Ստեղծված լինելով բրիտանական պարֆյումեր Ռոժա Դավի կողմից, Roja Parfums-ը լայնորեն ճանաչված է որպես աշխարհի ամենաշքեղ բուրմունքի տուն: Ռոժա Դավը հայտնի է միայն ամենալավ և ամենաորակյալ նյութերի հետ աշխատելու փորձով : Յուրաքանչյուր բույր ստեղծվում է Անգլիայում և Roja Parfums-ն ամենաճիշտ վկայությունն է դեպի բրիտանական օծանելիքի գեղեցկությունը:
Վերջերս, Roja Parfums-ը թողարկել է նոր բույր՝ ELIXIR անունով : Բույրը նման է կախարդական էլիքսիրի. անտեսանելի , մեկ կաթիլը կարող է վերափոխել Ձեզ աստվածուհու: Երբ Ռոժա Դավին հարցնում են, թե ի՞նչ է նշանակում էլիքսիր և ի”նչ կապ ունի այն օծանելիքի հետ, նա պատասխանում է.
Այն ունի անհաղթելի, վստահ և հրապուրիչ դարձնելու ուժ: Այս կախարդական բույրն առաջացնում է զգայունություն՝ տալով ուժ՝ շրջապատը լուսավորելու, տպավորություն թողնելու և ստանալու այն, ինչ ուզում եք: Ինչպես նշում է Ռոժա Դավը, Էլիքսիրը հունական դիցաբանության մեջ յուրահատուկ դեղանյութ է , որը տալիս է անմահություն: ELIXIR-ը ամեն ինչ հնարավոր է դարձնում ՝ շնորհիվ իր յուրահատուկ բույրի , որն ստեղծված է ուժեղ և ինքնավստահ անհատականության համար: Նրա խոսքով՝ սա ամենագրավիչ բույրերից մեկն է , որ ինքը երբևէ ստեղծել է : Բույրը հարուստ է վանիլով, ազնվամորու , դեղձի և վարդի նոտաներով:
Դե ինչ, այս հրաշք ու եթերային բույրն այսուհետ կարող եք ձեռք բերել Hermitage Armenia խանութ-սրահներից: