+37496288287

HERMITAGE ARMENIAN-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ROJA ԲՐԵՆԴԻ ՆՈՐ ԲՈՒՅՐԸ՝ ELIXIR

Օրերս, Hermitage Armenia-ն ներկայացրեց հանրահայտ Roja Parfums-ի նոր բույրը, որը կոչվում է ELIXIR: Այս առիթով, Հայաստան էր ժամանել Roja Parfums բրենդի գլոբալ ամբասադոր Էնդրյու Րայթն (Andrew Wright), ով մեզ ծանոթացրեց  նոր բույրին:

Ստեղծված լինելով բրիտանական պարֆյումեր Ռոժա Դավի կողմից, Roja Parfums-ը լայնորեն ճանաչված է որպես աշխարհի ամենաշքեղ բուրմունքի տուն: Ռոժա Դավը հայտնի է միայն ամենալավ և ամենաորակյալ նյութերի հետ աշխատելու փորձով : Յուրաքանչյուր բույր ստեղծվում է Անգլիայում և Roja Parfums-ն ամենաճիշտ վկայությունն է դեպի բրիտանական օծանելիքի գեղեցկությունը:

Վերջերս,  Roja Parfums-ը թողարկել է նոր բույր՝ ELIXIR անունով : Բույրը նման է կախարդական էլիքսիրի. անտեսանելի , մեկ կաթիլը կարող է վերափոխել Ձեզ աստվածուհու: Երբ Ռոժա Դավին հարցնում են, թե ի՞նչ է նշանակում էլիքսիր և ի”նչ կապ ունի այն օծանելիքի հետ, նա պատասխանում է.

<< Հունական դիցաբնության մեջ էլիքսիրը մի դեղանյութ է , որը տալիս է անմահություն: Օծանելիքը ունի ուժ նույնն անելու: Օծանելիքը գերազանցում է ժամանակը: Նստի՛ր մեկի հետ և շնչիր բուրմունքը, և դա կտա քեզ ամենագեղեցիկ նվերներից մեկը, նվեր՝ հիշողություն, որը կապրի հավերժ: Դու հնարավոր է չես տեսել մեկին տարիներով , բայց օծանելիքի մեկ շունչ և հիշողությունները վերադառնում են, երազները՝ վերակենդանանում, սերը՝ վերսկսում: Իմ կարծիքով՝ մեկ  բույրի շնորհիվ հիշվելն ամենալավ հաճոյախոսություններից մեկն  է >>: 

Այն ունի անհաղթելի, վստահ և հրապուրիչ դարձնելու ուժ: Այս կախարդական բույրն առաջացնում է զգայունություն՝ տալով ուժ՝ շրջապատը լուսավորելու, տպավորություն թողնելու և ստանալու այն, ինչ ուզում եք: Ինչպես նշում է Ռոժա Դավը, Էլիքսիրը հունական դիցաբանության մեջ յուրահատուկ դեղանյութ է , որը տալիս է անմահություն: ELIXIR-ը ամեն ինչ հնարավոր է դարձնում ՝ շնորհիվ իր յուրահատուկ բույրի , որն ստեղծված է ուժեղ և ինքնավստահ անհատականության համար: Նրա խոսքով՝ սա ամենագրավիչ բույրերից մեկն է , որ ինքը երբևէ ստեղծել է : Բույրը հարուստ է վանիլով, ազնվամորու , դեղձի և վարդի նոտաներով:

Դե ինչ, այս հրաշք ու եթերային բույրն այսուհետ կարող եք ձեռք բերել Hermitage Armenia խանութ-սրահներից:

 

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...