+37496288287

HERMITAGE ARMENIA-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ MEMO PARIS-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (EXCLUSIVE ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)

Այնքան տպավորված եմ գրում այս անգամ, որ չգիտեմ, թե որտեղից սկսեմ. օրերս, HERMITAGE ARMENIA-ում տեղի ունեցավ MEMO PARIS-Ի շնորհանդեսը, որը մեզ ներկայացրեց տարածքային մենեջեր Ռաֆիա Բեն Աբիդին: Համեղ հյուրասիրություն, կոկտեյլներ, ջերմ ու մտերմիկ մթնոլորտ, նվերներ,  որը մեզ ապահովեց HERMITAGE ARMENIA-ն:

Մի պահ տպավորություն ստացա, թե մեկ ժամում տեղափոխվել եմ տարբեր երկրներ՝ Հռոմ, Ռուսաստան, Եգիպտոս, Փարիզ… Բրենդի հիմնադիրները ամուսիններ են՝ Ջոնը և Կլարան, ովքեր բույրերը ստեղծում են ամեն անգամ որևէ երկրում ճանապարհորդելու ժամանակ: MEMO PARIS-ը ստեղծվել է ավելի քան 10 տարի առաջ և կարող եք գտնել  շուրջ 40 երկրում:

Հետաքրքիր է նաև բրդենի դետալները, որոնք են՝ կաշվե ճամպրուկներ, գնացքի պատուհան, փայտե և կաշվե կահույք, որը հիշեցնում է միայն ու միայն ճանապարհորդելու մասին:

Մենք զրուցեցինք Ռաֆիա Բեն Աբիդի հետ, ով մանրամասն պատմեց բրենդի և իր նախասիրությունների մասին.

Հարցազրույցը՝ Դիանա Ստեփանյանի

-Ինչով են տարվերվում MEMO – ի օծանելիքները մյուս օծանելիքներից:
-MEMO – ի օծանելիքները բոլորի համար են. դրանք պարզ են, իսկ պարզը` ամենագեղեցիկն է.  մեր օծանելիքները ծնված են բնությունից.  այս օծանելիքները  ստիպում են ճանապարհորդել ու զգալ աշխարհի բույրը: Դրանք  կարող եք գտնել աշխարհի շուրջ 40 երկրում:
-Ինչ նորություն ունի MEMO – ն, որն առաջինը կարող եք պատմել հենց մեզ:
-Ես այժմմ չեմ կարող ասել,որ օրինակ մեկ ամսից կունենանք նոր օծանելիք, որովհետև դրանց ստեղծման ճանապարհը շատ երկար է: Միայն կարող եմ ասել, որ սպասեք  , որովհետև MEMO – ն սիրում է անակնկալներ մատուցել:
-Առաջին անգա՞մ եք Հայաստանում . Ի՞նչ եք հասցրել տեսնել այստեղ:
-Այո, առաջին անգամ եմ Հայաստանում: Դեռ չեմ հասցրել շրջել, որովհետև երկու օրով եմ եկել, բայց խոստանում եմ վերադառնալ ու շրջել բոլոր տեսարժան վայրերով: Նաև կասեմ,որ շատ եմ հավանել ձեր խոհանոցը, անընդհատ ուզում եմ մի բան փորձել:
Հնարավոր է, որ մի օր MEMO – ի հիմնադիր ամուսինները գան Հայաստան, չէ՞ որ նրանք շատ են ճանապարհորդում:
-Միգուցե, չեմ կարող ասել, բայց ես նրանց անպայման խորհուրդ կտամ այցելել Հայաստան ու տեսնել հրաշք բնությունը: Այս դեպքում, վստահ եմ, որ նրանք կունենան օծանելիք ” Հայաստան” անունով:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...