Օրեր առաջ, Hermitage Armenia-ում բլոգերներին ներկայացվեց Maison Francis Kurkdjian-ի երկու նոր բույրը, որոնք նախատեսված են կանանց և տղամարդկանց համար: Ոսկեգույն և արծաթագույն սրվակներում զետեղված այս բույրերը արտահայտում են մեղմություն, բարություն, թեթևություն և ազատություն:
Երբ Francis Kurkdjian-ին հարցնում են , թե որքան ժամանակ է իրենից պահանջվում նոր օծանելիք ստեղծելու համար, նա սովորաբար պատասխանում է. Իմ կարիերայի ամբողջ ընթացքը՝ 25 տարի:
Francis Kurkdjian-ն իր պատմություններն ու ասելիքը մարդկանց հասցնում է բույրի միջոցով: Նա արտահայտում է ցանկացած բույրի մեջ թեթևություն և կրեատիվություն: Ինչպես ինքն է ասում՝ այս բույրերն իր պատասխանն է ժամանակակից հարցերին, որի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն ինքնաարտահայտվելու:
Նա մշտապես շրջանցում է օծանելիք ստեղծելու կանոնները՝ ստեղծելով անսովոր խառնուրդներ: Gentle Fluidity-ի հետ նա թողարկել է 2 parfum՝ օգտագործելով հետաքրքիր բաղադրրիչներ: Երբ որևէ բաղադրիչ նա չարաշահում է որևէ բույր ստեղծելիս, փոխարենը պակասեցնում է մյուսը՝ բալանսավորելով տվյալ բույրը:
Այս օծանելիքները ստեղծելիս օգտագործվել է 6 կարևոր բաղադրիչ. դրանցից են օրինակ մշկընկույզը, համեմի սերմը, վանիլը և այլն:
2 բույրն էլ շատ հետաքրքիր են, բայց ես նախընտրեցի ոսկեգույն սրվակը, քանի որ այն ավելի է արտահայտում կնոջ կանացիությունը: Այս օծանելիքն արդեն դարձել է իմ պայուսակի անբաժան մասնիկը՝ շնորհիվ Hermitage Armenia-ի: