+37496288287

HERMITAGE ARMENIA-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ MAISON FRANCIS KURKDJIAN-Ի ՆՈՐ ԲՈՒՅՐԵՐԸ

Օրեր առաջ,  Hermitage Armenia-ում բլոգերներին ներկայացվեց   Maison Francis Kurkdjian-ի երկու նոր բույրը, որոնք նախատեսված են կանանց և տղամարդկանց համար: Ոսկեգույն և արծաթագույն սրվակներում զետեղված այս բույրերը արտահայտում են մեղմություն, բարություն, թեթևություն և ազատություն:

Երբ Francis Kurkdjian-ին հարցնում են , թե որքան ժամանակ է իրենից պահանջվում նոր օծանելիք ստեղծելու համար, նա սովորաբար պատասխանում է.  Իմ կարիերայի ամբողջ ընթացքը՝ 25 տարի:

Francis Kurkdjian-ն իր պատմություններն ու  ասելիքը մարդկանց հասցնում է բույրի միջոցով: Նա արտահայտում է ցանկացած բույրի մեջ թեթևություն և կրեատիվություն: Ինչպես ինքն է ասում՝ այս բույրերն  իր պատասխանն է ժամանակակից հարցերին, որի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն ինքնաարտահայտվելու:

Նա մշտապես շրջանցում է օծանելիք ստեղծելու կանոնները՝ ստեղծելով անսովոր խառնուրդներ: Gentle Fluidity-ի հետ նա թողարկել է 2 parfum՝ օգտագործելով հետաքրքիր բաղադրրիչներ: Երբ որևէ բաղադրիչ նա չարաշահում է որևէ բույր ստեղծելիս, փոխարենը պակասեցնում է մյուսը՝ բալանսավորելով տվյալ բույրը:

Այս օծանելիքները ստեղծելիս օգտագործվել է 6 կարևոր բաղադրիչ. դրանցից են օրինակ մշկընկույզը, համեմի սերմը, վանիլը և այլն:

2 բույրն էլ շատ հետաքրքիր են, բայց ես նախընտրեցի ոսկեգույն սրվակը, քանի որ այն ավելի է արտահայտում կնոջ կանացիությունը: Այս օծանելիքն արդեն դարձել է իմ պայուսակի անբաժան մասնիկը՝ շնորհիվ Hermitage Armenia-ի:

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...