Օրեր առաջ կրկին գնացել էի Hermitage Armenia` մոտիվացվելու: Այդքան անակնկալներ միանգամից, անկեղծ ասած, չէի սպասում: Ամեն անգամ ուրախությամբ եմ հյուրընկալում Hermitage, քանի որ իմ նկատմամբ միշտ կա լավ ու ջերմ վերաբերմունք: Բազմիցս եք հարցնում, թե ո՞րտեղից կարելի է օրիգինալ ու չկրկնվող բույր ձեռք բերել. կասեմ՝ միանշանակ Hermitage խանութ – սրահներից: Ինչու՞ , որովհետև այստեղ միշտ կան նորություններ. համաշխարհային բրենդները վստահում են միայն ու միայն այս խանութ- սրահին: Այս անգամ Hermitage-ում Ֆրանսիայից ժամանած Ամելին մեզ ներկայացրեց Alexandre J օծանելիքի հինգ նոր բույր:
Ջերմ մթնոլորտ, գեղեցիկ ու հայտնի հյուրեր, համեղ ու աննկարագրելի հյուրասիրություն, խմիչնքներ. էլ ի՞նչ է պետք է օրը վայելելու համար: Ինչևէ, խոսեմ օծանելիքների մասին: Alexandre J բրենդը հիմնադրվել է 2012թ.-ին Փարիզում և ներկայացված է աշխարհի շուրջ 55 պետությունում: Alexandre J-ին տարբերվում է մի շարք առանձնահատկություններով. պարֆումի արտադրության մեջ օգտագործվում է բերգամոտ, կոճապղպեղ, վարդ, թեյ, սուրճ և այլն։
Ներկայացնելով նոր ՝ ATELIER D’ARTISTES By Alexandre. j հավաքածուն՝ Ամելին ասաց, որ ոգեշնչվել են ասիական և աֆրիկյան կոնցեպտների օգտագործումից: Դե ինչ, որպեսզի ավելի լավ ծանոթանաք բույրերին, պետք է անպայման այցելեք Hermitage խանութ-սրահներ և գտնեք Ձեր բույրը:
https://www.facebook.com/HermitageArmenia/