+37496288287

HERMITAGE ARMENIA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ’MAISON MICALLEF’ ԲՐԵՆԴԻ ՆՈՐ՝ ’DESIR TOXIC’ ԲՈՒՅՐԸ

Ստեղծվելով Ֆրանսիական Գրասս քաղաքում՝ 1996 թվականին, ‘’Maison Micallef’’ բրենդն այժմ մեծ ճանաչում ունի աշխարհի ամենահայտնի և շքեղ օծանելիքների շարքում:

Իր 900 մանր առևտրի կետերով, աշխարհի ավելի քան 75 երկրում ՝ ընկերության հաջողությունն ինքնին ակնհայտ է: Առաջնորդվելով անհատական եռանդով և տաղանդով ՝ Ջոֆրի Նեյմանը և Ժան Քլաուդ Ասթիեն ստղծել են բացառիկ բույրեր, իսկ Մարտինա Միկալեֆը իր գեղարվեստական ոճով ձևավորել և մշակել է մի շարք գեղեցիկ դիզայնավորված սրվակներ:

Վերջերս ‘’Maison Micallef’’ բրենդը ներկայացել է նոր ՛՛Desir Toxic’ բույրով: ՛՛Desir Toxic’’-ը ինտրիգային և չափազանց զգացմունքային օծանելիք է: Այն արտահայտվում է կատարյալ զգայականությամբ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մաշկին: Մարտինա Միկալեֆի խոսքով՝ այս բույրը եզակի աշխատանք է, իսկ սրվակի դիզայնն արտահայտում է իր կամքը՝ նոր գլուխգործոց ստեղծելու, այնպես ինչպես գրողը , որը սկսում է նոր էջից և նույնիսկ, եթե գրում է նոր պատմություն, միշտ ավարտում է իր ճանաչված ոճով:

Յուրաքանչյուր ստեղծագործություն հեղինակն անհատականացնում է ըստ իր բույրի: Այստեղ հանգստացնող կապույտի երանգները խորհրդանշում են կեսգիշերը, երբ օրվա սահմանափակումներից ազատված մեկը գիտակցում է, որ գիշերն ամեն ինչ հնարավոր է դառնում :

Օծանելիքի հիմքում զգայուն մուշկն է , խունկը, մամուռն ու պաչուլին: Վերին նոտաները ներառում են բերգամոտ, կիտրոն և հիլ: Սրտի նոտաներն են սև հաղարջը , դարչինը, տոնկա լոբին և կաննաբիսը: Բույրը եզրափակվում է խունկի, կաղնու , մամուռի , մուշկի և պաչուլի նոտաներով:

Դե ինչ, ես արդեն որոշել եմ, որ այս աշուն-ձմեռ  բուրելու եմ Maison Micallef բրենդի ներկայացրած նոր Desir Toxic բույրով: Ինձ ավելի շատ գրավեց կիտրոնի էլեմենտը, քանի որ ես ցիտրուսային բույրերի սիրահար եմ: Բայց, պետք է ասեմ, որ սա այն հազվդեպ բույրերից է, որ բոլորին գրեթե դուր է եկել :  Շնորհակալ ենք Հերմիտաժին՝ մեզ ևս մեկ անգամ գեղեցիկ երեկո պարգևելու համար:

https://www.facebook.com/HermitageArmenia/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...