+37496288287

HERMITAGE -Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ EX NIHILO PARIS ԲՐԵՆԴԻ ՆՈՐ ԲՈՒՅՐԸ` ATLAS FEVER

Հերմիտաժը շարունակում է բացահայտել և մեզ ներկայացնել աշխարհում ամենաճանաչված ու սիրված բրենդերի կողմից ներկայացվող բույրերը: Այս անգամ ծանոթացանք EX NIHILO PARIS հայտնի բրենդի նոր բույրին, որը կոչվում է ATLAS FEVER: 

Հերմիտաժ խանութ-սրահների Senior brand manager Արմեն Անտոնյանը պատմեց բույրի մասին և ներկայացավ հետաքրքիր շնորհանդեսով:

ՊԱՐՖՅՈՒՄԵՐԸ՝ ՇՅԱՄԱԼԱ ՄԵԶՈՆԴԻՈ

Շյամալան էկլեկտիկական և հազվագյուտ փորձով պարֆյումեր է, ինչը նրան թույլ է տալիս զարգացնել իր ստեղծագործականությունը և դիվերսիֆիկացնել իր ոգեշնչման աղբյուրները:

ՕԾԱՆԵԼԻՔԸ ՝ ATLAS FEVER

Շյամալա Մեզոնդիոն ոգեշնչվել է Ատլասի անապատում մեծագույն երաժիշտների նախաձեռնողական  ճանապարհորդություններով:
Այն մարմնավորում է հնագույն օծանելիքի նոու-հաուի համադրումը Rock’n’Roll-ի հետ: Մայրու փայտը, համադրված վարդագույն
հատապտուղներով, հիշեցնում է անգին փայտի հոտն այնպես, ինչպես լավագույն վինտաժային կիթառները:Տոնկա լոբու և վանիլի քաղցր նոտաները հակադրվում են կաղնու և գայակի ակորդի բարդությանը:

ATLAS FEVER՝

Օլֆակտորային նոտաները.
•Վերին
Վարդագույն հատապտուղներ, Խունկ
• Սրտի
Նարգիզ ծաղկի աբսոլյու
• Հիմքի
Մայրու փայտ, Ճանդան փայտ, Տոնկա լոբի,
Վանիլ, Փայտային ակորդ (Կաղին, Գայակ)

Պատճառը.
• Ատլասի մայրու փայտի գեղեցկությունն ու խորությունը,
• Քաղցր նոտաների գրավչությունը (Տոնկա լոբի, Վանիլ)

Դե ինչ, ակեղծ ասած,  Հերմիտաժի հետ մեր համագործակցությունն ինձ շատ է ոգեշնչում, քանի որ  ամեն շնորհանդեսի ես տեղափոխվում եմ այնտեղ, որտեղ ստեղծվել է տվյալ բույրը: Հերմիտաժը կարողանում է ճիշտ մոտեցում ցուցաբերել և օծանելիքները ներկայացնել նաև այլ տեսանկյունից: Նոր բույրն արդեն իմ լավ ընկերն է, որը կօգտագործեմ ձմռանը, որպեսզի զգամ ատլասի մայրու փայտի գեղեցկությունն ու խորությունը: Այս հրաշալի բույրը կարող եք ձեռք բերել Հերմիտաժի բոլոր խանութ-սրահներից:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...