Hermitage-ը շարունակում է զարմացնել իր բացառիկ բույրերով ու հետաքրքիր անակնկալներով. օրերս Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող Hermitage Armenia խանութ-սրահում տեղի ունեցավ Franck Muller ապրանքանիշի բույրերի շնորհանդեսը:
Franck Muller-ի 5 բույրը ներկայացնելու համար Հայաստան էին ժամանել բրենդի ներկայացուցիչները. Stephen Gray – հիմադիր, Martin Trout – վաճառքի տնօրեն և Tabitha Gray – բրենդ մենեջեր:
Franck Muller օծանելիքները ոգեշնչված են նույն բրենդի ժամացույցներից: Յուրաքանչյուր բույր ինդիվիդուալ է իր կոնցեպտով և յուրահատուկ փաթեթավորմամբ: Բույրերի հեղինակը հանդես է եկել որպես նորարար՝ դրանց մեջ ներառելով էկզոտիկ, բացառիկ և բարձր որակի բաղադրիչներ, որոնք միահամաուռ ուժերով բույրերին հաղորդում են Franck Muller-ին հատուկ ազնվական բնավորություն: Բույրերի թողարկման տարեթիվը պատահական ընտրված չէ. այս տարի լրանում է լեգենդար բրենդի գործունեության ծավալման 25 ամյակը, որի մատնանշմանն ուղղված նպատակով բրենդը թողարկել է յուրահատուկ օծանելիքների այս հավաքածուն՝ բաղկացած 5 տեսակի մնայուն բույրերից` 75 մլ տարողությամբ: Franck Muller-ի բացառիկ ներկայացուցիչն է Hermitage լյուքս դասի օծանելիքների ցանցը, որի շնորհիվ էլ հնարավոր է դարձել լեգենդար բրենդի մուտքը Հայաստան: