+37496288287

HERMITAGE -Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ EX NIHILO ԲՐԵՆԴԻ CUIR CELESTE ՆՈՐ ԲՈՒՅՐԸ

The Alexander հյուրանոցում , օրեր առաջ, Hermitage Armenia-ն  ներկայացրեց EX NIHILO բրենդի Cuir Celeste նոր բույրի շքեղ շնորհանդեսը, որն էլ հենց հանդիսանում է բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայստանում:
Փակ շնորհանդեսին ներկա էր նաև EX NIHILO ապրանքանիշի համահիմնադիր Բենուա Վերդյեն, որի հետ առավոտյան հնարավորություն ունեցանք զրուցելու նոր բույրի , ինչպես նաև EX NIHILO բրենդի մասին: 
– Ողջույն Բենուա, ա՞րդյոք ունեք նախընտրած բաղադրիչ, որով սիրում եք աշխատել:
– Չնայած որ ամեն  պարֆյումեր միշտ ունենում է իր նախընտրած բաղադրիչները, մենք ամեն անգամ փնտրում ենք նորը` նոր համադրություններ ստեղծելու համար: Իսկ եթե նշեմ հիմնական օգտագործվող բաղադրիչները, ապա դրանք են`վանիլան , լավանդան  կամ մայիսյան վարդի բույրը:
 
– Կա՞ն որևիցե սկզբունքներ՝  բույր –օծանելիք ընտրելու համար :
-Այսօր , մեզանից շատերը  դառնում են լավ գովազդի և մարքետինգային արշավի զոհեր ` գնելով հայտնի ապրանքատեսակներ: Նույն դեպքը լինում է նաև  օծանելիքի հետ: Շատերն ընտրում են գեղեցիկ շշով , դիզայնով կամ էլ տպավորիչ անունով օծանելիք: Սակայն, կարծում եմ , որ այդ այնքան էլ հեշտ ընտրություն չէ: Խորհուրդ կտամ, որ  օծանելիք ընտրելիս հաշվի առնեք  եղանակը կամ Ձեր իսկ բնավորությունը, օրինակ՝ ծանր կամ թեթև: 
– Հետաքրքիր է, Ինչպե՞ս ընտրեցիք « Cuir Celeste» օծանելիքի բաղադրիչները :
-Ինչպես արդեն նշեցի, ունենք հիմնականում օգտագործվող բաղադրիչներ: Սակայն, այս անգամ, ավելացել են նաև նորերը` ստեղծելու կաշվի և փայտի բույրերի համադրությունը: Օծանելիքում օգտագործվել  է նաև պղպեղը`ստանալու իրեն հատուկ կծու հոտը:
 
Ի՞նչով է առանձնանում  այս օծանելիքը մնացած օծանելիքներից: 
-Մենք ամեն անգամ փորձում ենք կոտրել կարծրատիպերը շքեղ կյանքի վերաբերյալ և փորձում ենք ներկայացնել մեր տարբերակը: Այս օծանելիքը հենց այդ օրինակներից մեկն է: Այն հանդիսանում է Visionnaire հավաքածուի առաջին օծանելիքը: 
 
– Ի՞նչպես ոգեշնչվեցիք և որոշեցիք  աշխատել Mathieu Cesar հետ :
– Մեթյուն տաղանդավոր և ժամանակակից լուսանկարիչ է: Ցանկություն առաջացավ ֆոտոշութ անել և այդ լուսանկարների շարքի միջոցով արտահայտել օծանելիքի բույրի յուրահատկությունն ու շքեղությունը: Նա, իսկապես, կատարյալ աշխատանք ներկայացրեց: Նշեմ, որ նախագծում  իրենց մասնակցությունն ունեցան Բելլա Հադիդը, Լանա Դել Ռեյը, Միլլա Յոովիչը և այլն:
 
-Արդյո՞ք Mathieu Cesar-ի  և Quentin Bisch – ի հետ համագործակցությունը բավարարեց ձեր սպասելիքները :
– Կարծում եմ,  որ երբ աշխատում են միաժամանակ իրենց գործը լավ իմացող մարդիկ և, իհարկե , պրոֆեսիոնալներ` աշխատանքը միշտ ստացված է լինում: Իսկ օծանելիքի աննախադեպ վաճառքը՝ դրա ապացույցն է:
 
– Ունե՞ք  կանոններ՝ օծանելիքը ճիշտ կրելու համար :
– Այսօր շատերն են սխալ կրում օծանելիք, ինչի պատճառով, օրինակ, երկար չի մնում բույրը մաշկի վրա: Հիմնականում կա երկու կարևոր կետ՝ օծանելիքը կրելու համար. պարանոցը և դաստակները: Ինչու՞ հենց այդ կետերը ,  որովհետև այդտեղ են գտնվում զարկերակները և հնարավորություն են տալիս, որ բույրն ավելի երկար մնա մարմնի վրա: Մի հնարք էլ կարող եմ ավելացնել՝ հատկապես կանանց և աղջիկների համար. օծանելիքը բավականին երկար մնում է շարֆերի վրա:
Հարցազրույցը՝ Նանա Աբրահամյանի
Դե ինչ, ինպես միշտ շնորհակալ ենք HERMITAGE -ին՝  նման հնարավորության համար: Ի դեպ,   Cuir Celeste բույրն արդեն ներկայացված է  HERMITAGE-ի բոլոր  սրահներում: 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...