+37496288287

HERMITAGE- Ը ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՈՎ. FRANCK MULLER ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԲՈՒՅՐԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Hermitage-ը շարունակում է զարմացնել իր բացառիկ բույրերով ու հետաքրքիր անակնկալներով. օրերս Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող Hermitage  Armenia  խանութ-սրահում տեղի ունեցավ Franck Muller ապրանքանիշի բույրերի շնորհանդեսը:

Franck Muller-ի 5 բույրը ներկայացնելու համար Հայաստան էին ժամանել բրենդի ներկայացուցիչները. Stephen Gray – հիմադիր, Martin Trout – վաճառքի տնօրեն  և Tabitha Gray – բրենդ մենեջեր:

Franck Muller օծանելիքները ոգեշնչված են նույն բրենդի ժամացույցներից: Յուրաքանչյուր բույր ինդիվիդուալ է իր կոնցեպտով և յուրահատուկ փաթեթավորմամբ: Բույրերի հեղինակը հանդես է եկել որպես նորարար՝ դրանց մեջ ներառելով էկզոտիկ, բացառիկ և բարձր որակի բաղադրիչներ, որոնք միահամաուռ ուժերով բույրերին հաղորդում են Franck Muller-ին հատուկ ազնվական բնավորություն: Բույրերի թողարկման տարեթիվը պատահական ընտրված չէ. այս տարի լրանում է լեգենդար բրենդի գործունեության ծավալման 25 ամյակը, որի մատնանշմանն ուղղված նպատակով բրենդը թողարկել է յուրահատուկ օծանելիքների այս հավաքածուն՝ բաղկացած 5 տեսակի մնայուն բույրերից` 75 մլ տարողությամբ: Franck Muller-ի բացառիկ ներկայացուցիչն է Hermitage լյուքս դասի օծանելիքների ցանցը, որի շնորհիվ էլ հնարավոր է դարձել լեգենդար բրենդի մուտքը Հայաստան:

       

 

 

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...