Օրերս տեղի ունեցավ լեգենդար HENNESSY տան բրենդ – ամբասադոր Ժան Միշել Կոշեի այցի շրջանակում հատուկ ԶԼՄ-ների համար կազմակերպված ճաշկերույթ – համտեսը:
Պետք է ասեմ, որ կոնյակի սիրահար չեմ, բայց տպավորված դուրս եկա միջոցառումից, քանի որ ամեն ինչ շատ հետաքրքիր էր կազմակերպված:
Մեր այն հարցին, թե արդյոք հայկական կոնյակ խմել է, HENNESSY տան բրենդ – ամբասադորը պատասխանեց, որ խմել է, բայց, միևնույնն է, նախընտրում է HENNESSY:
Ժան Միշել Կոշեն ծնվել է 1952թ.ին Տոկյոյում:Վերջին 32 տարիների ընթացքում նա աշխատել է գինիների և ոգելից խմիչքների արդյունաբերության ոլորտում:Հանդես է եկել և շարունակում է հանդես գալ որպես HENNESSY տան բրենդ – ամբասադոր:
