«Հելփին» (Helpin) հավելվածի մասին վերջերս եմ իմացել, բայց, հավատացնում եմ Ձեզ, որ եթե կարդաք և ներբեռնեք այս հավելվածը, ապա կխնայեք Ձեր թանկ ժամանակը:
Պատմեմ Ձեզ հավելվածի մասին.
«Հելփին» հավելվածի գաղափարն առաջացել է 2016թ. -ի ամռանը, իսկ որպես պատրաստի հավելված առաջին տարբերակը հանրությանը ներկայացվել է 2016թ.- ի դեկտեմբեր ամսին:
«Հելփին»-ը մարդկանց համար նոր հարթակ է՝ ցանկացած բիզնես ավելի հեշտ գտնելու, նրանց մասին մանրամասն ինֆորմացիա ստանալու և մարդկանց կարծիքը իմանալու համար: «Հելփին»-ում ցանկացած անձ կարող է գնահատել և թողնել իր կարծիքը:
Այսպես, այսինքն, ներբեռնելով այս հավելվածը, այն կօգնի Ձեզ արագ կողմնորոշվել և գտնել ձեր ցանկացած վայրն ընդամենը մի քանի րոպեում (խանութ, սրճարան, առևտրի կենտրոն և այլն): Փաստորեն , սա շահավետ է և՛ նրանց համար, ովքեր կներբեռնեն հավելվածը, և՛ գործատուի համար, ով կառաջարկի իր բիզնեսը տեղադրել հավելավածում:
Ցանկացած բիզնես կարող է համագործակցել «Հելփին» -ի հետ և ,նույնիսկ, անձամբ կառավարել իր էջը՝ մանրամասն լրացնելով իր տվյալները:
«Հելփին» -ի ղեկավարության նպատակն է օգնել մարդկանց հեշտ և արագ կողմնորոշվելու՝ մաքսիմալ ճիշտ ընտրություն կատարելու հարցում:
Տվյալ դեպքում, բիզնեսին տրվում է նոր և մատչելի հնարավորություն՝ իրենց առավելություններն ու սպասվող ակցիաները, նորությունները ներկայացնելու համար:
Ներկայումս «Հելփին» -ի գործընկերներն են «ՈւՆՈ ՇՈւԶ»-ը, «ՏՈՐԹ ԴԵԿՈՐ»-ը, «ԼԻՔՈւԻ ՄՈԼԻ» և այլ խոշոր կազմակերպություններ:
Helpin hավելվածը հասանելի է Android և Ios օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար:
Հեռ. – (011) 430000
Հասցե – Թումանյան 23, 003 սենյակ
Mail – info@helpin.am
https://www.facebook.com/helpinofficialpage/
https://itunes.apple.com/app/id1313067452
https://play.google.com/store/apps/details?id=com.self.suggestdesk