Halloween-ն իմ սիրած տոներից մեկն է. ինչու՞ .. որովհետև ես այս տոնը չեմ համարում բացասական. նկատում եմ միայն դրականը, քանի որ հետաքրքիր կերպարներով դուրս ես գալիս չարի դեմ: Ընդհանրապես, պետք է ամեն ինչում փնտրեք դրականը:
Ամեն տարի մտածում եմ, թե ի՞նչ կերպարով եմ հանդես գալու. այս տարի ժամանակ չունեի, որոշեցի ինքս ինձ գունավորել ու գնալ Grigoryan՛s:
Ռեստորան-գարեջրատունը գտնվում է Արշակունյաց 51 հասցեում, որտեղ կա համեղ , գերմանական գարեջուր, շատ հետաքրքիր ուտեստներ, հանգիստ միջավայր՝ նույնիսկ այս օրը )))
Grigoryan՛s-ի մասին Ձեզ շատ եմ պատմելու, քանի որ շուտով տեղի կունենա պաշտոնական բացումը, որտեղ լուսանկարներով մանրամասնությամբ կպատմեմ ու խորհուրդ կտամ ինչ կարելի է անել այստեղ:
Շատ հետաքրքիր անցավ Halloween-ը՝ մանավանդ, որ աշխատակիցները տարբեր անակնկալներ էին պատրաստել՝ մինչև անգամ տորթ և տեղում գրիմի ծառայություն: Մի խոսքով, այդքան մի քննարկեք այս տոնը, պարզապես հետաքրքիր կերպարներով Ձեր օրը դարձրեք ավելի հետաքրքիր: