Master class, ուրախ տրամադրություն, բարձր երաժշտություն, candy bar, beauty խորհուրդներ, 50 տոկոս զեղչ բոլոր ծառայությունների համար և այս ամենը մեկ վայրում՝ H2O beauty lounge:
Երեկ Սարյան 16 հասցեում գտնվող H2O beauty lounge-ում հավաքվել էին մի խումբ աղջիկներ՝ մասնակցելու ոճաբան, դիմահարդար ու նկարիչ Սարո Մաթևոսյանի և դիմահարդար Ալիսա Անաստասովայի կողմից անցկացվող Master class-ին:
Ալիսա Անաստասովան կիսվեց իր փորձով, պատմեց beauty trend-ների մասին, թե ի՞նչպես ճիշտ խնամել մաշկը, ինչպես դիմահարդարվել, կատարեց հոնքերի հինա, հոլիվուդյան դիմահարդարում և այլն:
Իր հերթին, Սարո Մաթևոսյանը մի շարք խորհուրդներ տվեց աղջիկներին, թե դիմահարդարման ո՞ր պարագաներն են ավելի որակով ու ակտուալ, ի՞նչ խնամքի միջոցներ օգտագործել, որոնք են այս տարվա ամենաթրենդային դիմահարդարման ձևերը և այլն:
Ինձ հետ զրույցում սրահի հիմնադիր-տնօրեն Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ շատ տպավորված է, քանի որ մեկ ամիս է, ինչ գործում է H2O beauty lounge-ը, բայց, արդեն իսկ հաճախորդների թիվն օր օրի ավելանում է և ավելացրեց, որ նմանատիպ ակցիաներ և master class-ներ դեռ շատ կլինեն:
Դե ինչ, աղջիկնե՛ր, եթե երեկ չեք հասցրել ներկա լինել ու մասնակցել Master class-ին, ապա հետևեք մեր և H2O beauty lounge-ի էջին, քանի որ անակնկալները դեռ առջևում են: