+37496288287

H2O BEAUTY LOUNGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է HALLOWEEN MAKE UP-ՆԵՐ

Հաշված օրեր են մնացել այս խենթ ու յուրահատուկ տոնին, որին շատերն անհամբեր են սպասում, իսկ շատերն էլ՝ նշանակություն չեն տալիս:
 
 Halloween-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։ Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։  Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում:
Angel-Halloween-Makeup
 Հելոուինի հանդերձանքների հիմնական թեման տարբեր չար ոգիներն են և գերբնական կերպարները, սակայն տարածված են նաև լրիվ կամայական թեմատիկայի հանդերձանքները, չնայած, որ հիմնական մոտիվը շարունակում է մնալ ամենատարածվածը: Այսպես 2000-ականներին Հելոուինին կարելի էր տեսնել ոչ միայն վամպիրների, մարդագայլերի կամ վհուկների, այլև փերիների, թագուհիների, փոփ մշակույթի գործիչների և նույնիսկ սեքսուալ թեմայի դերակատարությամբ հանդերձանքներ:
Cu9EXyOXEAAB0eA
 Այսպես, ինչպես արդեն նշեցի, տոնին մնացել են հաշված օրեր և բոլորս էլ արդեն մտածում ենք, թե ի՞նչ հանդերձանքով ենք նշելու տոնը կամ թե ի՞նչպես ենք դիմահարդարվելու: Այս հարցում մեզ կօգնի H2O beauty lounge-ը, որը գտնվում է Սարյան 16 հասցեում:
 Հմուտ և պրոֆեսիոնալ լուսանկարիչ և դիմահարդար Սարո Մաթևոսյանը ձեզ կառաջարկի հետաքրքիր դիմահարդարման տարբերակներ՝ հաշվի առնելով ձեր կարծիքն ու հանդերձանքը: Դե ինչ, եթե ցանկանում եք այդ օրն առանձնանալ ձեր յուրահատկությամբ, ապա շտապեք H2O beauty lounge՝ դիմավորելու ամենախենթ տոնը:
Հասցե՝Սարյան 16
Հեռ.՝091 616161

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...