+37496288287

GRAND HOTEL YEREVAN-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ CheckinArmenia ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունիսի 30-ին՝  Grand Hotel Yerevan -ում, տեղի ունեցավ  CheckinArmenia- նախագծի և CheckinArmenia.am կայքի շնորհանդեսը. նախագծի իրականացնողն ու հեղինակը Մարի Խերանյանն է, ով այս միտքն ունեցել է տարիներ շարունակ. շուրջ 2 տարի ուսումնասիրելով դաշտը՝ Մարին ստեղծեց հարթակ,որը Հայաստանում առաջին ամրագրման օնլայն հարթակն է, որում կներկայացվեն լավագույն հյուրանոցներն՝ իրենց նկարագրությամբ ու գնառաջարկներով:

Նշեմ,որ շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրանոցների հիմնադիրներ, մարքեթինգի մասնագետներ, տուրիզմի ոլորտից ներկայացուցիչներ, շոու -բիզնեսնից հայտնի դերասան-երգչուհիներ,ինչպես նաև բլոգերներ. հյուրերի ցանկում էին նաև Մարիի հարազատներն ու ընկերները: Ավելացնեմ նաև, որ օրվա հովանավորներն էին Agnes cakes -ը և Moonqwines -ը:

CheckinArmenia կայքն ուղղված է ավելի հեշտացնելու զբոսաշրջիկ – Հայաստան
կապը, կողմնորոշելու, թե ինչպես կարող են արդյունավետ եւ ավելի մատչելի ճամփորդել՝ բացահայտելով Հայաստանի տեսարժան վայրերը: Եվ որ ամենակարեւորն է ՝ սա մի նախաձեռնություն է, որն առաջին հերթին ուղղված է վերհիշելու մեր անցյալը, ավելի խորն ուսումնասիրելու այն արժեքները, որոնք դարեր շարունակ խոսում և պատմում են մեր հարուստ պատմական ժառանգության մասին։

Ճամփորդելով CheckinArmenia-ի հետ՝ մենք կբացայահտենք Հայաստանը նորովի։
CheckinArmenia ընկերությունը ստեղծվել է՝ հեշտացնելու հաճախորդ և
հյուրանոց կապը, ընդլայնելու առաջարկվող ծառայությունների բազմազանությունը,
ընտրելու հանգստի այն տարբերակը, որը տվյալ պահին համապատասխանում է հաճախորդի ցանկությանն ու նախընտրությանը, ինչու ոչ՝ նաև գրպանին: Այս հարթակում կարող եք ներկայացնել ձեր հյուրանոցը (և այլն), իսկ հաճախորդը այստեղ կգտնի ձեզ և ամրագրում կկարողանա անել անմիջապես մեր հարթակից։

Յուրաքանչյուր տարի հատուկ մասնագետների գնահատականների և հյուրերի
կարծիքի հիման վրա կկազմակերպվի մրցանակաբաշխություն, որտեղ կորոշվի տարվա լավագույն հոթելն ու ռեստորանը, կլինեն նաև այլ նոմինացիաներ:
CheckinArmenia-ն առաջին նախագիծն ու հարթակն է, որտեղ կլինեն
բացառապես հայկական լավագույն հոթելներն ու ռեստորանները: Կներկայացվի մենյուն, հարմարություններն ու պայմանները:

CheckinArmenia-ն նաեւ գովազդային հարթակ է Ձեր բիզնեսի համար:
Պարբերաբար կլինեն թեմատիկ երեկոներ: CheckinArmenia-ն իր սոցէջերով պարբերաբար կկիսվի իր հետ համագործակցող ընկերությունների մասին, կներկայացնի նորարարություններն ու տվյալ ընկերության
առավելությունը:

CheckinArmenia-ն կիրականացնի ներքին տուրեր՝ Հայաստանի թե՛ արդեն հայտնի
ու սիրված, և թե՛ փոքրիկ ու գողտրիկ քաղաքներով։ Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է թե՛ ամսագրի՝ արդեն բաժանորդագրված
հյուրանոցների գովազդային արշավով, և թե ՛ APP (հավելված)-ի թողարկում, որի շնորհիվ ավելի արագ ու արդյունավետ հաճախորդները կօգտվեն մեր ծառայություններից։

Մարքեթինգով զբաղվելու է պրոֆեսիոնալ թիմ, որը շեշտը դնելու է համապատասխան արշավների միջոցով մասնակից հյուրանոցների առավելությունները ընդգծելու վրա: Կարեւորագույն արշավներից կլինի հենց ինֆլուենսերների հետ համագործակցությունը, բլոգերների հետ ակտիվ աշխատանքը։

Նշեմ.որ օրվա բարձր տրամադրությունն ապահովեցին Դավիդ Հովհաննիսյանն ու սիրված երգչուհի Ալլա Լևոնյանը: Ավելացնեմ,որ մինչև սեպտեմբեր ամիս CheckinArmenia-ում գրանցումն ու համագործակցությունը կլինի անվճար:

https://checkinarmenia.am/

https://www.instagram.com/checkin.armenia/?igshid=MzRlODBiNWFlZA%3D%3D

Հասցե՝ Մաշտոցի պողոտա.13 շենք

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...