Մեծ սիրով ուզում եմ նշել, որ ընդամենը 1 ամիս է, ինչ ManeHblog-ն իր գործառույթներն իրականացնում է էլէկտրոնային դաշտում, բայց, արդեն ունի հավատարիմ ընթերցողներ և գործընկերներ, որոնք սիրով ցանկություն են հայտնում համագործակցել:
Ուշադրություն!!! Այսուհետ, «APERITIVO» սրճարանը, որը գտնվում է Թամանյան 1/3 հասցեում, մեզ հետ կկիսվի իր խոհանոցային գաղտնիքներով՝ հատկապես ըմպելիքների տեսակներով և կներկայացնի, թե ինչպես են պատրաստվում դրանք: Իսկ մենք մեծ սիրով կլուսանկարենք և ձեզ կներկայացնենք դրանք: Հավատացնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր սուրճ, կոկտեյլ կամ որևէ ըմպելիք պատրաստվում է առանձնահատուկ ձևով, համեղ օշարակներով, իսկ այս գաղտնիքներին տիրապետում է սրճարանի փորձառու barman-ը՝ Արման Դավթյանը:
Այս անգամ ներկայացնում ենք Frappe bounty սուրճը, որը համտեսեցի նաև ես )))
Սուրճի պատրաստման համար հարկավոր է՝
Espresso- մեկ բաժին
Կաթ- 100գր.
սերուցք- 30գր.
կոկոսի օշարակ-25գր.
վանիլի օշարակ-25գր.
շոկոլադե պաղպղակ-50գր
Ինչպես պատրաստել
Բլենդերի մեջ լցնել սուրճ, կաթ և հարել մինչև փրփրելը: Ավելացնել մնացած բաղադրիչներն. իսկ վերջում զարդարել շոկոլադե սերուցքով և կոկոսի փոշիով:
Պատրաստեց Արման Դավթյանը
լուսանկարները՝ ManeHblog.com