FILANTROPINY ՖԻԼԱՆՏՐՈՊ բարեգործական հասարակական կազմակերպությունը 2009 թ-ից զբաղվում է Երևանում ու հարակից մարզերում հաշմանդամ երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներով:
Դեկտեմբերի 24-ին <<Մաշան և արջը >> մանկական սրճարանում ՖԻԼԱՆՏՐՈՊ բարեգործական հասարակական կազմակերպության երեխաների համար իսկական ամանորյա տոն էին կազմակերպել:
Երեխաներին նվերներով հյուրընկալվել էին << Փոքրիկ Իշխան >> կրթահամալիրի սաները: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին նաև Սլավոնական և Ֆրանսիական համալսարանները՝ կազմակերպելով ցուցահանդես-վաճառքներ:
Ներկա էին նաև այլ հյուրեր, որոնք նույնպես եկել էին նվերներով:
Դիանա Ստեփանյան