Ուրախ եմ Ձեզ հայտնել, որ այսուհետ ManeHblog-ն ու «Fashion 21» նախագիծը կհամագործակցեն: Բացի հեռուստատեսությունից, հաղորդումները կարող եք դիտել նաև այստեղ. նոր , թարմ, բայց արդեն իսկ բազմաթիվ հետևորդներ ունեցող ծրագիր, որի նպատակն է զարգացնել նորաձևության ոլորտը:
«Fashion 21» նախագիծը, նպատակ ունենալով նպաստելու նորաձևության ոլորտի բարելավմանն ու զարգացմանը, ինչպես նաև, նոր գաղափարներ ներկայացնելու հնարավորություն տալով դիզայներներին, առաջարկում է Հայաստանում տպագրված կտորով հագուստի մոդելավորում և արտադրություն: Հագուստը կարում է դիզայները` նախապես ընտրված հայտնի հյուրի համար:
Հաղորդման ընթացքում ցուցադրվում է հագուստի պատրաստման ամբողջ ընթացքը` սկսած կտորի ընտրությունից ու տպագրությունից մինչև հագուստի պատրաստի վիճակը: Նկարահանման տաղավարները փոխվում են. կտորի խանութ, տպարան, նորաձևության սրահ, ֆոտոստուդիա և այլն:
Նկարահանման վայրը կարող է լինել նաև Ձեր կազմակերպությունը (գեղեցկությանսրահ, զարդերի խանութ, սրճարան, կոշիկի խանութ, պայուսակի խանութ և այլն):
Նախագիծը հնարավորություն է տալիս բոլոր հետաքրքրվող կազմակերպություններին արդյունավետ գովազդ տարածել հեռուստատեսությամբ, թիրախային լսարանի համար, ինչպես նաև աջակցել նորաձևության ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
Հագուստը տպագրվել է Texart -ում
Հաղորդման հյուրն է՝ Սիլվա Հակոբյանը
Հագուստը մոդելավորել է դիզայներ Սոնա Գրիգորյանը
https://www.facebook.com/Fashion-21-TV-Show-532473640422677/
https://m.facebook.com/Texart-1457432727913170/?ref=bookmarks