Երեկ՝ Congress հյուրանոցում գտնվող Accent by Gayane Breiova ռեստորանում, Elgreece ընկերության հետ համատեղ կոսմետիկայի աշխարհում հանրահայտ XLASH ապրանքանիշը ներկայացավ շնորհանդեսով: Նշեմ, որ այսուհետ XLASH COSMETICS-ը պաշտոնապես տեղ կգտնի Elgreece խանութ- սրահում: ELgreece-ը նոր անուն է մեր շուկայում. այն ընկերություն է, որը ներմուծում է բարձրակարգ կոսմետիկա` հիմնվելով բնական հումքի և բարձր որակի վրա:
XLASH COSMETICS- հիմնադրվել է 1998թ. ին Անգլիայում, ALMEA GROUP–ի կողմից: Ընկերությունն իր պատմությունը սկսել է թարթիչների աճին նպաստող բանաձևով: Հիմնվելով որակական սկզբունքի վրա՝ այսօր XLASH COSMETICS –ը հանդես է գալիս 12 ապրանքատեսակով: Նա վայելում է միլիոնավոր հաճախորդների վստահությունն ավելի քան 32 երկրում:
Երեկոյի ընթացքում հյուրերին սպասվում էր քաղցր ու օրիգինալ հյուրասիրություն, շամպայն , լավ երաժշտություն ու նվերներ՝ XLASH COSMETICS- ից:
Դե ինչ, շնորհավորում եմ հիմնադիրներին և անհամբեր սպասում Elgreece խանութ-սրահի պաշտոնական բացմանը: Նշեմ նաև, որ XLASH COSMETICS կարող եք ձեռք բերել օնլայն, իսկ հետագայում արդեն Elgreece խանութ-սրահից:
Շնորհակալ եմ ManeHblog-ին օրվա լուսաբանումը վստահելու համար: Ստորև ներկայացնում ենք լուսանկարները, իսկ տեսանյութը կտեղադրենք քիչ ուշ:
https://www.facebook.com/pg/Elgreece-281530866079020/ads/?ref=page_internal
https://www.instagram.com/elgreece_/?hl=ru
https://www.facebook.com/xlasharmenia/
https://www.instagram.com/xlasharmenia/?hl=ru