Օրերս, Հյուսիսային պողոտա 6/ 16 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց հայտնի ECCO shoes Խանութ-սրահը:
ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին: Բրենդը ներկայացված է ավելի քան 101 երկրներում, որտեղ ունի 2,250 խանութ-սրահներ և ավելի քան 21,300 աշխատակից:
Արդեն 57 տարի ECCO-ն համաշխարհային կոշիկի արտադրողների թոփ 3-ի մեջ է մտնում: ECCO-ն այն քիչ ընկերություններից է, որն ամբողջությամբ կառավարում և իրականացնում է իր ողջ արտադրությունը:
Ավելին` բրենդը ոչ միայն առաջատար է կոշիկի արտադրության, այլ նաև կաշվի արտադրության ոլորտում: Բրենդն արտադրում է առօրյա, դասական և սպորտային կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: ECCO-ի յուրաքանչյուր կոշիկի հիմքում ընկած են նորարարական տեխնոլոգինաերը, հարմարավետությունը և նորաձև դիզայնը:
Ներկայացնենք բրենդի տեխնոլոգիաներից մի քանիսը. 1. ECCO FLUIDFORM™ INJECTION տեխնոլոգիա: Այս տեխնոլոգիայի շնորհիվ փափուկ ներդիրը հարմարեցվում է ոտքի ձևին՝ հաղորդելով ճկունություն և գերհարմարավետություն: 2. SHOCK THRU տեխնոլոգիա: Այս տեխնոլոգիան կլանում է արտաքին հարվածները, հանգիստ է պահում ոտքը և միաձուլում նորաձև դիզայնը նորարարական տեխնոլոգիաների հետ: 3. GORE-TEX® տեխնոլոգիա:
Այն ցանկացած եղանակին ոտքը պահում է չոր՝ կանխարգելելով ջրի ներթափանցումը և ոտքի քրտնելը: Այս տեխնոլոգիայով կոշիկները նաև ունեն մեմբրանային շերտ, որը պաշտպանում է ցրտից: ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏՈՎ խանութ-սրահում ցուցադրված է ECCO-ի ՆՈՐ տեսականին:
Կոշիկներից յուրաքանչյուրում առաջնայինը հարմարավետությունն ու նորաձև դիզայնն է: Իսկ բրենդի արտոնագրված համակարգերի շնորհիվ՝ բոլոր մոդելները տարբերվում են իրենց յուրահատկություններով և առավելություններով: Այցելեք Հյուսիսային պողոտա 6/16 և Ձեռք բերեք ամենատարբերվող կոշիկները ՆՈՐ խանութ-սրահից:
https://www.facebook.com/EccoArmenia/
Հասցե/ Հյուսիսային պողոտա 6/16
Հեռ. / (011) 222112