Ինչպես միշտ ես Ձեզ եմ ներկայացնում Dragon Garden-ում տեղի ունեցող միջոցառումներից մեկը. այս անգամ՝ 6 ամսյակը: Սուշիից պատրաստված տոնական տորթ, գինու հյուրասիրություն, լավ երաժշտություն և Թինա Քեյի Fire Show-ն, որն ուղղակի հիացրեց ներկաներին: Էլ չեմ ասում, որ միջոցառումների ժամանակ քիչ կհանդիպես գեղեցիկ հրավառության , որը տեղի ունեցավ Fire Show-ից հետո:
Dragon Garden-ի տնօրինությունը և անձնակազմն ամեն ինչ անում են, որ գոհացնեն իրենց հաճախորդներին: Ընդամենը 6 ամիս է, բայց արդեն հաճախորդների պակաս չի գրանցվել:
Դե ինչ, ուրախ եմ, որ Հայաստանում կա վայր, որտեղ կարող ես համտեսել Hot-pot, համեղ սուշիներ, մասնակցել թեյախմություններին, և , պարզապես, ունենալ լավ տրամադրություն: Կրկին շնորհավորում եմ և ցանկանում միայն հաջողություններ: