Օրեր առաջ լրացավ բոլորիս կողմից ամենասիրելի Dragon Garden ռեստորանի 1 ամյակը, որի կապակցությամբ Dragon Garden-ն իր հաճախորդների համար անակնկալ էր պատրաստել. նոր հասցե, նոր միջավայր, նոր ինտերիեր, ասիական խոհանոցի նոր ու համեղ ուտեսներ, որոնք կգտնեք արդեն նոր հասցեում՝ Արամի 76: Ահա այստեղ վերաբացվեց Dragon garden-ը, որի բացման ժամանակ անակնկալներն ուղղակի զարմացնում էին ներկաներին: Ավանդական սուշի տորթ, գինու հյուրասիրություն, AnRiva ընկերության կողմից նվեր – քարտ և հատուկ հյուր՝ Թինա Քեյ, ով զարմացրեց ներկաներին իր գեղեցիկ կրակե շոու-ով:
Նոր հասցեն շատ ավելի հարմարավետ է. վերևի հատվածն առանձնացված է Hot-Pot-ի սիրահարների համար, իսկ ներքևի հատվածում արդեն կան առանձնացված ՝ ոչ վիպ, բայց շատ հարմարավետ անկյուններ, որտեղ կարող եք վայելել ձեր ժամանցը: Բացի այդ , կա 2 բացօթյա սրահ, ինչպես նաև մանկական սրահ փակ հատվածում: Մի խոսքով , ամեն ինչ արված է հաճախորդի հարմարավետության համար:
Ես շատ ուրախ եմ, որ Dragon garden-ի հետ մենք ունենք ոչ միայն գործնական, այլև ընկերական հարաբերություններ: Ցանկանում եմ, որ այս նոր հասցեում օր օրի հաճախորդների թիվն ավելանա և նրանք դառնան ռեստորանի մշտական ու հավատարիմ ընկերները:
Վայելեք չինական և ճապոնական խոհանոցի լավագույն ուտեստները Dragon Garden ռեստորանում:
Հասցե – Արամի 76
Հեռ. – 060 757588
https://www.facebook.com/Dragongarde/
Լուսանկարները՝ Մանչ Վարդանյանի