+37496288287

DRAGON GARDEN-Ն ԻՐ ՄԵԿ ԱՄՅԱԿԸ ՆՇԵՑ ՆՈՐ ՀԱՍՑԵՈՒՄ ՝ ԱՐԱՄԻ 76

Օրեր առաջ լրացավ բոլորիս կողմից ամենասիրելի Dragon Garden  ռեստորանի  1 ամյակը, որի կապակցությամբ Dragon Garden-ն իր հաճախորդների համար անակնկալ էր պատրաստել. նոր հասցե, նոր միջավայր, նոր ինտերիեր, ասիական խոհանոցի նոր ու համեղ ուտեսներ, որոնք կգտնեք   արդեն նոր  հասցեում՝ Արամի 76: Ահա այստեղ վերաբացվեց  Dragon garden-ը, որի բացման ժամանակ անակնկալներն ուղղակի զարմացնում էին ներկաներին: Ավանդական սուշի տորթ, գինու հյուրասիրություն, AnRiva ընկերության կողմից նվեր – քարտ և հատուկ հյուր՝ Թինա Քեյ, ով զարմացրեց ներկաներին իր գեղեցիկ կրակե շոու-ով:

Նոր հասցեն շատ ավելի հարմարավետ է. վերևի հատվածն առանձնացված է Hot-Pot-ի սիրահարների համար, իսկ ներքևի հատվածում արդեն կան առանձնացված ՝ ոչ վիպ, բայց շատ հարմարավետ անկյուններ, որտեղ կարող եք վայելել ձեր ժամանցը: Բացի այդ , կա 2 բացօթյա սրահ, ինչպես նաև մանկական սրահ փակ հատվածում: Մի խոսքով , ամեն ինչ արված է հաճախորդի հարմարավետության համար:

Ես շատ ուրախ եմ, որ Dragon garden-ի հետ մենք ունենք ոչ միայն գործնական, այլև ընկերական հարաբերություններ: Ցանկանում եմ, որ այս նոր հասցեում օր օրի հաճախորդների թիվն ավելանա և նրանք դառնան ռեստորանի մշտական ու հավատարիմ ընկերները:

Վայելեք չինական և ճապոնական խոհանոցի լավագույն ուտեստները Dragon Garden ռեստորանում:

Հասցե – Արամի 76

Հեռ. – 060 757588

https://www.facebook.com/Dragongarde/

Լուսանկարները՝ Մանչ Վարդանյանի 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...