Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում տեղի ունեցավ քննարկում, ոլորտի խնդիրների բարձրաձայնում, փորձի փոխանակում:
Վահեն , իր ելույթում պատմեց իր անցած ուղու, DERMEN HOLDINGS-Ի իրականացվող գործառույթների, հետագա անելիքների եվ նախագծերի մասին՝ հույս հայտնելով, որ այսուհետ Հայաստանում իր ըկերությունը կհամագործակցի նաև տեղի դիզայներների հետ:
Իրենց հերթին, մասնակիցները ներկայացան եվ պատմեցին իրենց գործունեության մասին՝ նշելով, որ այս միջոցառումը տարբերվող էր և փոխշահավետ ոլորտի ներկայացուցիչների համար:
Նշենք, որ Ընկերությունը ստեղծվել է դեռ մի քանի տարի առաջ՝ հիմնադիր Վահե Զեյնալյանի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ում: Չնայած գործունեությունը տարիների ընթացքում ծավալվել է արտասահմանում, բայց պետք է նշենք, որ ամբողջ հումքը արտահանվում է Վահեի հայրենի երկրից՝ Հայաստանից: Արդեն 2020 թվականի նոյեմբեր ամսից հիմնադիրը նախաձեռնեց, որ արտադրությունը դառնա էլ ավելի ծավալուն եվ բուն գործունեությունը սկսի Հայաստանում՝ ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր:
Ի դեպ, միջոցառումներն ու այս տեսակ բիզնես հանդիպումներն ունենալու են շարունակական բնույթ: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին:
https://www.instagram.com/dermenholdings/
dermenholdings@gmail.com/ 099699699