Դեկտեմբերի 9-ին, 14:00-ից 22:00-ն Դալմա առևտրի կենտրոնի Rouge խանութ սրահում Beauty իրարանցում էր : Գեղեցկության տոնն ուներ հագեցած ծրագիր՝ Dior, Guerlain, Givenchy, Lancom, Divage, Vivienne Sabo ապրանքանիշերի անկյուններում դիմահարդարները կատարում էին անհատական դիմահարդարումներ՝ ծանոթացնելով ոլորտի նորություններին, ամանորյա դիմահարդարման 4 վարպետության դաս համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար թրեյնինգ մենեջերների և դիմահարդարների կողմից:
Գեղեցիկ միջավայր, օծանելիքի գլխապտույտ բույրեր, գեղեցիկ հյուրեր, զեղչեր, անակնկալներ, նվերներ, անհատական խորհրդատվություն, ամանորյա թրենդներ ծանոթացում, դասընթացներ, դիմահարդարման նոր տենդենցներ, Photoboot:
Այլ կերպ ասած՝ իսկական ամանորյա տոն՝ նորաձևությանը հետևողների համար:
Լուսանկարները և անդրադարձը՝ Դիանա Ստեփանյանի