Օրերս Cakery-ում տեղի ունեցավ MAISON GAIA HATS BRAND-Ի հիմնադիր Գայանե Մուրադյանի առաջին ցուցահանդես-վաճառքը: Գայանեին շնորհավորելու էին եկել նրա ամենամտերիմ ու հարազատ մարդիկ: Ցուցահանդես-վաճառքին համտեսեցինք Cakery-ի քաղցրավենիքները, վայելեցինք լավ երաժշտություն, իսկ հետո Գայանեն ինձ պատմեց, թե ի՞նչպես է ծագել Cakery-ում ցուցահանդես ունենալու միտքը:
«Սա իմ առաջին ցուցահանդես-վաճառքն է, որի միտքը եղել է վաղուց: Ցանկանում էի երկու անհամադրելի, բայց միևնույն ժամանակ համադրվող տարրերը միացնել իրար: Արդյունքում քաղցրավենիքը, գեղեցիկ ինտերիերն ինձ դրդեցին, որ հենց այստեղ իրականացնեմ իմ առաջին ցուցահանդեսը: Այսօր ներկայացրել եմ ամառային իմ նոր հավաքածուն, որտեղ կան գլխարկներ, որոնք մեկ օրինակով են ստեղծվել և այլևս չեն կրկնվելու: Ասեմ նաև, որ MAISON GAIA HATS-ը ներկայացվելու է նաև տարբեր այլ վայրերում, բայց թիրախային կետը կլինի այստեղ: Այնպես որ, արդեն իսկ կարող եք գալ Մոսկովյան 37 հասցեում գտնվող Cakery խանութ-սրահ, վայելել համեղ քաղցրավենքիներ և ձեռք բերել MAISON GAIA գլխարկները»:
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Գայանեին՝ մաղթելով նոր ստեղծագործ մտքեր: