Հակիրճ այս ոճը կարելի է ներկայացնել որպես ոչ ֆորմալ գործնական ոճ տղամարդկանց համար, որը տալիս է հնարավորություն ունենալ պատշաճ տեսք յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրում, լինի դա գործնական հանդիպում, երեկոյան հանգիստ ընկերների շրջապատում, կամ ժամադրություն։
Կարծում եմ` սա առավել համապատասխան և դիպուկ բացատրությունն էր, որը ներակայացնում է այս ոճի բուն իմաստը։ Շատ տղամարդիկ ուրախ կլինեն իմանալ, որ այս ոճը չնայած գործնական է, չի պարտադրում դասական կոստյումի ներկայությունը։ Այժմ կարելի է ծալել և բարձրացնել պիջակի կամ վերնաշապիկի թևը,արձակել վերնաշապիկի վերջին կոճակը, հագնել ջինս և հանել փողկապը։
Սակայն դա չի տալիս բոլորովին ազատություն, և,այսպես, օրինակ արգելվում է ջինսե և ցանկացած կաշվե հագուստը, սպորային կոշիկները, սպորտային ժամացույցները և աքսեսուարները։
Եվ այսպես, տեսնենք թե որոնք են «BUSINESS CASUAL»-ի առանձնահատկությունները և կազմենք զգեստապահարան․
1․Ազատություն,այն ինչ սիրում են համարյա բոլոր տղամարդիք․
Ֆորմալ դասական կոստյումին կարող են փոխարինել
Դասական տաբատներ (սև,մոխրագույն,կապույտ,մուգ կապույտ) կամ ջինսեր (ջինսերը պարտադիր միայն մուգ կապույտ գույնի)։
Վերնաշապիկ, կարող է լինել սև, սպիտակ, մուգ կապույտ։
Պիջակ կամ բլեյզեր:
Բարձր օձիքով սվիտեր։
Պոլո վերնաշապիկ։ Տարբեր հաստության և գործվածքների կարդիգաններ։
Ասքոթ կամ պլեստրոն փողկապներ, որոնք կարող եք կրել կրել վ-աձև բացվածքով հագուստների հետ։
2.Գույներ
Եթե խոսենք գույներից, ապա ցանկալի է նախապատվությունը տալ սևին, սպիտակին, մոխրագույնին, մուգ կապույտին, Իսկ վերջնական կերպարին գունավոր և ոչ ձանձրալի տեսք կհաղորդի մեջքին գցած քաշեմիրե սվիտերը կամ կոպիտ գործվածքով կարդիգանը։
Knar Jouette