Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Իհարկե, այս տոնը ևս մեկ անգամ տալիս է ընթերցանության զարգացման նոր հնարավորություն: Այս առիթով, ամեն տարի մեր քաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որտեղ ևս մեկ անգամ խրախուսվում է գրքի կարևորությունը մեր կյանքում:
Այսպես, փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, Սքուեր Ուան սրճարանը կազմակերպել էր ձևաչափով տարբերվող միջոցառում, որտեղ սրճարանի այցելուները հնարավորություն ունեին խաղալու BOOK QUEST :
Մասնակիցները պետք է լուծեին գլուխկոտրուկները , գուշակեին հանելուկները և, այդպիսով, գտնեին սրահում թաքցված 10-ից ավելի գրքերը: Այն մասնակիցները, ովքեր ավելի արագ լուծեցին խնդիրները՝ շահեցին նվեր գիրք:
Պետք է ասեմ, որ վաղուց նման հետաքրքիր միջոցառում չէի լուսաբանել. ուրախ եմ, որ SQUARE ONE սրճարանը մշտապես տարբերվում է իր մտքերով: Ի դեպ, սրճարանում բազմաթիվ փոփոխություններ են իրականացվել. խորհուրդ եմ տալիս այցելել, վայելել գեղեցիկ ինտերիերը և համտեսել նոր մենյուի համեղ ճաշատեսակներն ու ըմպելիքները:
https://www.facebook.com/squareonearmenia/
https://www.instagram.com/square_one_yerevan/?hl=ru
Հասցե՝ Աբովյան1/3
Հեռ.՝ 094530414