Երեկ, Dalma garden mall-ում տեղի ունեցավ Հայաստանում Black Star-ի համերգին նվիրված flashmob, որին մասնակցում էին Swag Art School պարային խմբի անդամները:
Ինձ հետ զրույցում Jet Set ընկերության project manager Արմինե Խախամյանն ասաց, որ այս անգամ համերգի կազմակերպիչները ջանք չեն խնայում և ամեն ինչ անում են, որ մինչ համերգը ևս ոգևորեն հայ հանդիսատեսին՝ կազմակերպելով մի շարք միջոցառումներ.
«Swag Art School պարային խմբի օգնությամբ որոշեցինք կազմակերպել հետաքրքիր flashmob՝ հայ հանդիսատեսին փոխանցելով մեսիջ և էլ ավելի ոգևորել, քանի որ համերգին մնացել են հաշված օրեր: Կցանկանայի շնորհակալություն հայտնել New Yorker Armenia խանութ-սրահին՝ խմբի անդամներին հագուստ տրամադրելու համար: Պետք է նշեմ, որ մինչ համերգի օրը մենք չենք դադարելու զարմացնել ձեզ: Հիշեցնեմ նաև, որ համերգը տեղի կունենա մայիսի 12-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ մեզ, քանի որ բազմաթիվ անակնկալներ են սպասվում»:
Դե ինչ, պետք է ասեմ, որ այս անգամ ևս Jet Set ընկերությունը զարմացրեց մեզ իր կրեատիվ մտահաղացումով, քանի որ ամեն ինչ շատ գեղեցիկ ու հետաքրքիր էր կազմակերպված:
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի