Հուլիսի 27-ը բուրգերի միջազգային օրն է.1900 թվականի հուլիսի 27-ին ամերիկացի Լուի Լեսսինգը հայրենի Նյու-Հեյվեն քաղաքում վաճառեց առաջին համբուրգերը, բաղադրությունը` միս, հաց, կանաչի: 1904 թվականին արդեն Սենտ-Լուիս քաղաքում կազմակերպվեց համբուրգերի առաջին ցուցադրությունը: Այս օրվան նվիրված BIG & TASTY -ին կազմակերպել էր մրցույթ, որի ժամանակ 7 մասնակից հնարավորինս արագ պետք է ուտեր 2 բուրգեր և մեկ բաժին ֆրի: Ամենաարագ ուտողը ստանալու էր 50 000 դրամ մրցանակ: Ռեկորդակիրը 3 րոպե 13 վայրկյանում կարողացավ ճիշտ կերպով հետևել մրցույթի բոլոր կանոններին ու շահել 50 000 դրամ , ինչպես նաև գավաթ և պատվոգիր:
Նշեմ նաև, որ Big and Tasty ռեստորանը առաջարկում է ամենամեծ չափերի և համեղ սննդի տեսականին Հայաստանում: Այստեղ կարող եք համտեսել ստանդարտներից վեցապատիկ մեծ չափի պիցցաներ, անհավանական չափերի բուրգերներ: Կծու սննդի սիրահարներին առաջարկում են Գինեսի ռեկորդակիր կծու պղպեղով պատրաստված ուտեստներ:
Ռեստորանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնություններով: Big and Tasty-ին մշտապես իր հաճախորդների կողքին է և առաջարկում է բազմազան մրցույթներ ու կազմակերպում է շատ հետաքրքիր միջոցառումներ: Եթե հիշում եք, մենք լուսաբանել ենք Big and Tasty-ի վերաբացումը , որը , կարծում եմ, անմոռանալի էր բոլորիս համար:
Դե ինչ, շնորհավորում ենք մրցույթի և՛ մասնակիցներին, և՛ շահողին: Վստահ եմ, որ դեռ Big and Tasty-ին բազմաթիվ անակնկալներ է պատրաստել իր հաճախորդների համար:
BIG & TASTY ՝ SIZE MATTERS WHEN IT’S TASTYhttps://www.facebook.com/BigandTastyArmenia/
https://www.instagram.com/bigandtastyarmenia/?hl=ru
Հասցե – Վարդանանց 18/2
Հեռ. 093 244555