Այսօր Ձեզ կպատմեմ Բասթիլ (Bastille) հյուրանոցի մասին, որտեղ երեկ կազմակերպել էի փակ միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին հայտնի հյուրեր, երգչուհիներ, բլոգերներ, դիզայներներ,,, Միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին հյուրանոցում ,օգտվեցին համեղ հյուրասիրությունից, իսկ վերջում կիսվեցին իրենց տպավորություներով: Նրանք հիացած էին հյուրանոցի մաքրությամբ , յուրօրինակ և շքեղ դիզայնով :
Շնորհիվ իր դիզայնի , “Bastille” հյուրանոցը նման է ամրոցի: Այս գեղեցիկ հյուրանոցն առաջարկում է 24 ժամյա եզակի հանգիստ՝ կտրված քաղաքի կենտրոնական մասի աղմուկից: Դուք կարող եք հայտնվել ձեր սենյակում , անմիջապես ավտոկայանատեղիից` ամրագրելով այն: Հյուրանոցում կա 12 սենյակ: Բոլոր համարներն ունեն առանձնահատուկ դիզայն: Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր դետալի, աքսեսուարի, կահույքի և , անշուշտ, ինտերիերը կզարմացնի ձեզ: Հյուրանոցն իրոք կատարյալ վայր է Ձեր անմոռաց հանգիստն անցկացնելու համար:
Դե ինչ, պետք է ասեմ, որ այս միջոցառումը բավականին տարբերվում էր մյուսներից,,, հյուրերն իրենց զգում էին ինչպես իրենց տանը,,, ռոմանտիկ, անձրևային , հեքիաթային օր, որը բոլորիս հիշողություններում դեռ երկար կմնա։ Ես շատ ուրախ եմ, որ մեր համագործակցության սկիզբն այսքան ջերմ մթնոլորտում ձևավորվեց։ Ի դեպ, մեր հյուրերը հնարավորություն ունեն մեկ ամբողջ օր անցկացնել հյուրանոցում ,հանգստանալ և կիսվել տպավորություններով։ Խոհանոցի մասին էլ խոսք չկա, քանի որ հյուրանոցը առաջարկում է բարձրակարգ ռեստորանների ամենահամեղ ուտեստներն ու աղանդերը։ Վայելե՛ք լուսանկարներն ու սպասե՛ք մեր պատրաստած տեսանյութին:
Arabkir : Arghutyan 8/3
(011) 211112
https://www.facebook.com/BastilleHotelYerevan/
https://www.instagram.com/bastillehotelyerevan/