«ԴՈՒ ՆՈՐԱՁԵՎ ԵՍ, ԵՐԲ ԿՐՈՒՄ ԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԸՄՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻ»
Նորաձևության սիրահարները երեկ հավաքվել էին «Armenia Wine» գինու գործարան՝ ներկա գտնվելու «ArmMod Fashion» նախագիծի հերթական նորաձևության ցուցադրությանը:
Փորձելով համախմբել հայ բոլոր արտադրողներին` նախագիծը նպատակ ունի աջակցել սկսնակ ստեղծագործողներին, նպաստել հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը:
Ցուցադրությանը ներկա էին հայ հայտնի ոճաբաններ, fashion blogger-ներ և մի շարք պատվավոր հյուրեր: Հյուրերի և մասնակիցների շարքում էր նաև սիրված երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով ևս միացել էր նախագծին և ներկայացրեց իր աքսեսուարների հավաքածուն` մասնավորապես գլխարկները:
Ցուցադրության ավարտին, ինձ հետ զրուցեց ցուցադրության կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանն, ով ասաց, որ իրենց նպատակն է աջակցել սկսնակ ստեղծագործողներին և ներկայացնել հայկական արտադրանքը:
Իր հերթին, իր տպավորություններով կիսվեց նաև ցուցադրության մասնակից, մոդել Անի Սարգսյանն, ով ասաց, որ սիրով է մասնակցում «ArmMod Fashion» նախագիծի կողմից կազմակերպած ցանկացած ցուցադրության և հույս հայտնեց, որ իրենց համագործակցությունը շարունակական կլինի :
Դե ինչ, ManeHblog-ը ևս շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս ցուցադրության կայացմանը և շնորհակալություն հայտնում հրավերի համար: