
«ԴՈՒ ՆՈՐԱՁԵՎ ԵՍ, ԵՐԲ ԿՐՈՒՄ ԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԸՄՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻ»
Հոկտեմբերի 8–ին տեղի կունենա «ArmMod Fashion» նախագիծի հերթական յուրահատուկ նորաձևության ցուցադրությունը` այս անգամ գինու գործարանում: Նախագիծը առաջին և միակ հարթակն է, որտեղ ամիսներ շարունակ սկսնակ մոդելավորողները հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց աշխատանքները, նրանց կողքին ներկայացվում են նաև հայկական բրենդներ` կոչ անելով հասարակությանը ընտրել հայկականը:
Փորձելով համախմբել բոլոր հայ արտադրողներին` նախագծը նպատակ ունի աջակցել սկսնակ ստեղծագործողներին, նպաստել հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը: Հավատարիմ մնալով իր կարգախոսին` «Հայկականը նորաձև է»` այսուհետ նախագիծը հասարակությանը և սփյուռքին կոչ է անում յուրաքանչյուր ապրանք գնելիս ընտրել համարժեք հայկականը, որն էլ իր հերթին կխթանի հայկական արտադրության զարգացմանը և ընդլայնմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը մեր երկրում:
Որպեսզի գաղափարը ավելի ճիշտ տարածում գտնի և իր արդյունք ունենա, ապա ամեն ցուցադրություն կունենա կոնկրետ մեսիջ` կապված ՀԱՅԿԱԿԱՆԻ տարածման հետ: Առաջին համագործակցությունը «Armenia Wine» ընկերության հետ է և նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը կանցկացվի հենց գինու գործարանում:
Իսկ կոչը հասարակությանը կլինի հետևյալը` «ԴՈՒ ՆՈՐԱՁԵՎ ԵՍ, ԵՐԲ ԿՐՈՒՄ ԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՇԻԿ, ՀԱԳՈՒՍՏ, ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ԵՎ ԸՄՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻ» :
ԸՆՏՐԻՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ`«ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ է»:
Մանրամասները շուտով…