+37496288287

ARMMOD BIRTHDAY CHARITY FASHION SHOW

17495807_948852288585113_663169963_n
Մարտի 30-ին, ժամը 21:00-ին Երևանի հենց սրտում Հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ում տեղի կունենա ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ բարեգործական ցուցադրությունը, որին մասնակցելու են նախագծի շրջանակներում ներկայացած բոլոր դիզայներները:
Հատուկ հյուրերի կազմում են լինելու նախագծի բոլոր ընկերները, գործընկերները, լրատվամիջոցները, հայտնի և ճանաչված աստղեր:
Ինչպես միշտ ցուցադրությանը մասնակցելու են քաղաքի լավագույն մոդելները:
Ինչպես նախագծի յուրաքանչյուր ցուցադրություն, այս անգամ ևս կա կոնկրետ մեսիջ . այն է մեր սիրելի արտիստները, հայտնի մարդիկ տարբեր բնագավառներից, նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ դուրս են գալու պոդիում ապացուցելու և հաստատելու, որ խրախուսում են հայկականը, որ սիրով պատրաստ են կրել տաղանդավոր սկսնակ մոդելավորողների հագուստները:
Սպասվում է աննախադեպ շոու` 200մ պոդիում, 30 մոդելր, 50 դիզայներ , 500 հյուր:
Մուտքը լինելու է հրավիրատոմսերով, սակայն յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու մուտքի մոտ հանգանակություն կատարելու, որը հենց այդ օրը հաշվելու և փոխանցվելու է Հ1-ի ,,ԵԹԵ ԲՈԼՈՐԸ,, հեռուստանախագծի երեխաներին:
Ուշադրություն` Tashir Shopping Gallery-ին այդ օրը 21:00-ից գործելու է միայն միջոցառման հյուրերի համար և սահմանված են լինելու հատուկ մեծ զեղչեր:
ԶԼՄ –ի ներկայացուցիչները ներկա գտնվելու և լուսաբանելու համար պետք է նախապես գրանցվեն` ուղարկելով լոգոն հետևյալ էլ. փոստին` armmodfashion@mail.ru
Տեղեկատու հեռախոս` 055 13 93 03

17474924_948852295251779_631829548_n

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...