ManeHblog-ի հյուրն այսօր փոքրիկ գեղեցկուհի Վիվիենն է, ով ծնվել է 31.08.14 թ-ին: 2 տարեկան այս թիթիզ աղջնակի անունն ընտրել են փոքրիկի ծնողները: Վիվին արդեն իսկ հաճախում է մանկապարտեզ և ունի ընկերուհիներ: Վիվիի նախասիրությունների մասին պատմեց նրա Մայրիկը՝ Լիանան:
«Նա շատ ինքնուրույն ու աշխույժ փոքրիկ է: Շատ է սիրում երգել, պարել, խաղալ , մուլտֆիլմեր դիտել (անենից շատ սիրում է Պինգվին Պոռոռոն , Մաշան ու Բարբոսկինը): Ի դեպ, նրանց հետ հավասար միշտ երգում է: Խաղերից նախընտրում է լեգոն, կինետիկ ավազ, ինչպես նաև սիրում է նկարել»:

Թե ու՞մ է ամենից շատ սիրում փոքրիկը, մայրիկը պատասխանեց.
«Բոլոին շատ է սիրում, բայց ամենից շատ իր մայրիկին, ինչպես և բոլոր փոքրիները: Երբ բարկանում եմ, նա անմեղ ձևանալով կլորացնում է աչուկները և գրկում ինձ՝ կարծես բան չի պատահել»:

Վիվին շաաաատ քաղցրակեր է: Սիրում է կինդր , բառնի , յոգուրտ և այլն:
«Վիվին ունի արջուկ խաղալիք, որից միշտ անբաժան է: Նրանք միշտ միասին են մինչև նրան չի գրկում, չի քնում): Նույնիսկ անուն է դրել՝ Վիկա»:

Դե ինչ, խորհուրդ եմ տալիս դիտել փոքրիկ հրաշքի լուսանկարները, որոնք շատ գույնզգույն են և կարծես հեքիաթից լինեն:
Մայրիկնե՛ր, եթե դուք նույնպես ցանկանում եք, որ այս էջում լինեն ձեր փոքրիկի լուսանկարները և նրա մասին պատմող նյութ, ապա գրեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ զանգահարեք այս հեռախոսահամարով՝ 096288287:


