+37496288287

ANNIEH JEWELLERY. ԱՊՐՈՒՄ ԵՎ ՇՆՉՈՒՄ Է ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՄԲ

Annieh Jewelry_vertical_black

Դեռ մանկուց ապրում և շնչում եմ նորաձևությամբ. այսպես է իրեն բնութագրում Անի Կիրակոսյանն , ով 2015 թվականին հիմնեց «Anníeh Jewellery» ապրանքանիշը: 

«Փոքր հասակից զարդեր ու հագուստ էի նկարում, որպեսզի հետո  իրականացնեմ երազանքս: Նպատակս մեկն  է եղել՝ դառնալ հագուստի մոդելավորող, սակայն զարդեր պատրաստելն ինձ համար ավելի հոգեհարազատ էր: Հայրս և պապիկս ոսկերիչներ են և նրանցից էլ հենց ժառանգել եմ սերը դեպի նորաձևն ու գեղեցիկը».- պատմում է Անին:

14485060_1661867980809245_7446270184109664983_n

Անին, ինձ հետ զրույցում ասաց, որ  Anníeh Jewellery զարդերը հիմնականում պատրաստվում են արծաթից և արյուրից (latun): Հավաքածուները թեմատիկ են և ցանկացած նոր հավաքածու ստեղծելիս ոգեշնչվում է հայկական տարրերից՝ միախառնելով հինն ու նորը: 

15387364_1705235009805875_52255094_o

«Հավաքածուներն առայժմ երեքն են. առաջին հավաքածուն իր մեջ ներառում է կրծքազարդեր, որը կոչվում է է «Armenian Treasures»: Երկրորդ հավաքածուն կոչվում է «Rug Rings»: Այս հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ տարբեր ժամանակաշրջանի հայակական գորգերով, որոնցից մեկը գործել է իմ մեծ տատիկը՝ 1915 թվականին: Մատանիների զարդանախշերը հինգն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Դրանք պատրաստված են արծաթից, տաք էմալից և կան նաև ոսկեջրած տարբերակներ:  Եվ արդեն երրորդ հավաքածուն, որը կոչվում է «Vintage Tiflis». ոգեշնչվել եմ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից: Զարդերի գունային և նյութերի անսպասելի համադրության հիմքում  «Նռան գույնը« ֆիլմն է»:

15387507_1705235169805859_1373884981_o

Խոսելով երեք հավաքածուի մասին, Անին նշեց նաև, որ պատրաստվում է ստեղծել նոր հավաքածու, բայց այս անգամ ոչ հայկական թեմայով: Նրա մտքերնը միշտ անսպառ են և միշտ պատկերացնում է, թե ինչպես կարելի է ներկայացնել, ովքեր են կրելու  դրանք և այլն:

15388805_1705235136472529_2104637128_o

Անին,  անկեղծանալով ասում է, որ իր համար շատ զարմանալի է, երբ  հայ ոճաբանները միասին չեն համագործակցում.

«Կարծում եմ, որ  շատ հետաքրքիր է, երբ համագործակցում ես այլ ոճաբանների հետ, լինի հագուստի ոճաբան, թե աքսեսուարների՝ միևնույն է,  նույնիսկ  fashion blogger-ների, որոնց մտքերի միախառնումից կարող են ծնվել նույնիսկ կապսուլային հավաքածուներ: Համոզված եմ, որ համագործակցության արդյուքում երկու կողմի հաճախորդներն էլ ավելի հետաքրքրված կլինեն և բոլորի համար սա նորություն ու թարմություն կլինի»:

15310984_1705216199807756_1848805531_o

«Annieh Jewellery» զարդերը կարող եք ձեռք բերել Tashir 4 Armenian Brands հարթակից, www.armatroot.com և www.lmbd.ru online կայքերից,  @armatroot պաշտոնական ինստագրամյան էջից և «Annieh Jewellery» պաշտոնական ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերից:

15417926_1705235199805856_1026656839_o 15409755_1813054235609188_222308789_o 15398991_1705235366472506_125164545_o 15369791_1705234369805939_1182594905_o 15387364_1705235009805875_52255094_o 15388666_1705216193141090_864551074_o 15369736_1705234533139256_2049084202_o 15369003_1705208873141822_1672868758_o d0189442074915.57bf45f614f83 14519740_1661868097475900_8795480099658433433_n 14717121_584245971761022_616473877357450445_n

 

15419334_1813054242275854_482456966_o IMG_4039 IMG_4215 15369736_1705234533139256_2049084202_o 15369003_1705208873141822_1672868758_o 15368811_1813054245609187_952282835_o 15397744_1705216213141088_733831817_o 15397742_1705235649805811_555152737_o 15369756_1705234863139223_1267177678_o

 

 

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...