+37496288287

ALEXANDER HOTEL -ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ MARIA՛S ԲՐԵՆԴԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրեր առաջ, The Alexander, Yerevan hotel-ում լուսաբանեցինք Մարիա Գաբրիելյանի հեղինակային իլուստրացիոն շարֆերի շնորհանդեսը:

Maria`s -ը հեղինակային իլուստրացիաներով շարֆերի հայկական բրենդ է։ Այն ներկայացվում է 3 հավաքածուով՝

. «Երևան» ՝ նվիրված քաղաքամայր Երևանի ամենասիրված 2 ճանաչված վայրերին:

. «Քամանչա» ՝ նվիրված մեծ բանաստեղծ և աշուղ Սայաթ Նովայի ստեղծագործությանը :

. «Հին աստվածներ» ՝ ոգեշնչված հայկական դիցաբանության աստվածներից՝ Անահիտից և Վահագնից: Շարֆերը մետաքսյա են, ունեն գեղեցիկ փաթեթավորում: Դրանք ստեղծված են արտացոլելու ժամանակի շունչը ՝ համադրելով այն մշակութային արժեքների հետ։

Ինչպես հեղինակն է ասում, Մանկուց է երազել դիզայներ դառնալու մասին, կարելի է ասել, որ այդ երազանքով ու պատկերացումներով ապրել է գրեթե ամեն օրը։ եվ, ահա, իր կյանքի այս փուլում վերջապես իրականացրեց երազանքը՝ ստեղծեց  շարֆերի իր  բրենդը։

ՙՙԵս սիրում եմ այն, ինչ անում եմ. ստեղծագործել, լինել իբրև սովորական մարդ, բայց և տարբերվել բոլորից։ Դա է իմ տարերքը:  Իմ շարֆերը միահյուսումն է պատմականի և նորի, դասականի և ավանգարդիստականի, իսկ ազգայինը մի նոր գույն է իմ բազմերանգ խճանկարում, որը ծնվում է իմ կամքից անկախ՝ առանց միտումնավոր ջանքի։ Եվ, երբ տարօրինակ որոնումների մեջ էի, հասկացա, որ հենման տեղ է պետք, իսկ ազգայինն այն հենքն է, որից գոյատևում է մարդու կամ արվեստագետի թռիչքը: Այսպիսով, ուզում եմ ներկայացնել ձեր դատին իմ սիրուց ծնված փոքրիկ սերերին։ Այո՛, այն մետաքսե կտորները, որոնք զարդարվել են իմ շնչով և ստացել մի նոր կյանք՝ իմ սերերն են՛:

Դե ինչ. սիրելի՛ ընթերցողներ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք Մարիային և մաղթում ստեղծագործական մեծ վերելքներ:

Նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Էքսպերիմենտալ դուո խմբին, ում կենդանի նվագակցության շնորհիվ հյուրերը վայելեցին գեղեցիկ օրը,որը լի էր մի շարք անակնկալներով. ինչպես նաև քաղցր , գեղեցիկ ու համեղ տորթի, թխվածքաբլիթների համար շնորհակալություն Agnes cakes -ին:

https://www.instagram.com/marriascollection/

Hermitage Armenia

Fashion Inn LA

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...