Օրերս, Radisson Blu Hotel, Yerevan-ում տեղակայված Adastra restaurant & bar-ում տեղի ունեցավ նոր menu-ի presentation-ը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, հասարակական գործիչներ, բլոգերներ, մի խոսքով, մարդիկ, ովքեր սիրում են համեղ սնվել:
Presentation-ի բացումն ազդարարեց Radisson Blu Hotel, Yerevan-ի General Manager-ը՝ George Miu-ն: Այնուհետև, շեֆ խոհարարն՝ Արթուր Եսայանը հավելեց, թե steak-ի քանի տեսակ ենք համտեսելու և թե ի՞նչ առավելություններ ունի նոր menu-ն:
Նրանք կատարում են բացառապես լավագույն ընտրությունը՝ վերցնելով չսառեցված, նուրբ և համեղ, անգուսի 7-օրյա հնեցման ռիբայ սթեյքը և այն հասցնում կատարելության: Մեկշաբաթյա հնեցումը թույլ է տալիս մսի մեջ առկա ֆերմենտներին կոտրել ներքին մկանային հյուսվածքը՝ նպաստելով մսի փափկության և նուրբ համին:
Ինձ հետ զրույցում Radisson Blu Hotel, Yerevan-ի Սննդի և խմիչքի բաժնի տնօրենի տեղակալ Լուսինե Խաչատրյանն ասաց, որ չնայած Adastra-ն կարճ ժամանակ է, ինչ գործում է, այնուամենայնիվ, վայելում է մեծ հետաքրքրություն և հաճախորդների պակաս դեռ չի գրանցել:
«Շատերն են սիրում ու նախընտրում մեր խոհանոցը, քանի որ այն ունի բազում առանձնահատություններ. առաջին հերթին, live kitchen է, որի շնորհիվ հաճախորդը տեսնում է, թե ինչպես են պատրաստում խոհարարները, ինչ հումքով է ստեղծվում իրենց իսկ նախընտրած ուտեստը և այլն: Ասեմ, որ menu-ի փոփոխությունը կախված է հաճախորդների նախապատվությունից և ցանկությունից, քանի որ, վերջին շրջանում, steak-ի պահանջարկն էլ ավելի է մեծացել»,- հավելեց Լուսինեն:






























