Օրեր առաջ՝ Զաքյան 8 հասցեում, իր դռները բացեց Պանացեա սրճարան – ռեստորանը: Պանացեան առանձնանում է շատ համեղ մսային և ձկնային ուտեստներով, աղցաններով և պաստաներով, իրենց կողմից պատրաստվող պանրի տեսակներով: Մենյուն առանձնանում է նաև անակնկալ քաղցրավենիքներով և գրանդ միլքշեյքերով, որոնք առաջին անգամ կփորձեք հենց այստեղ:
Ուշագրավ է, որ Պանացեա Սրճարան Ռեստորանի ներսում գործում է գաստրոնոմ բուտիկ, որտեղից կարող եք ձեռք բերել թարմ, էկոլոգիապես մաքուր կաթնամթերք, տեղում թխված հաց ու քաղցրավնիք: Պանացեան կարճ ժամանակահատվածում հասցրեց հայտնի դառնալ նաև Իդեալական նախաճաշներով:
Գրեթե ամեն շաբաթ և կիրակի օրերին այստեղ մատուցվում է The Perfect Breakfast, որն առաջինն է երևանյան առօրյայում իր տեսակով: Դե ինչ, սիրով շնորհավորում եմ հիմնադիր-տնօրեն Անի Թորոսյանին, ինչպես նաև անձնակազմին՝ մաղթելով անթիվ հավատարիմ հաճախորդներ:
Hairstyle & makeup – H2O beauty lounge
Look – H2O beauty shop