+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ REST – HOTEL EXPO 2018-Ը

Մայիսի 31-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, առաջին անգամ, տեղի ունեցավ Rest-Hotel Expo 2018 – ը, որը կազմակերպել էր “Ռենտա Աութսթաֆինգ” ՍՊԸ-ն :
Rest-Hotel Expo 2018 / Cheese and Wine Business ցուցահանդեսի գրավչությունն ակնհայտ է, քանզի ցուցահանդեսի բաժիններում հայտարարված են պանիրների և գինու արտադրանքի արտադրողներ և ներմուծողներ, ապրանքների և կիսաֆաբրիկատների արտադրողներ, առևտրային սրահների, խանութների սարքավորումներ, առևտրային, սառնարանային և լվացքատների սարքավորումներ, պահեստային սարքավորումներ, հսկիչ-դրամարկղային սարքավորումներ, առողջարանա-հանգստավայրային համալիրների, հյուրանոցների, բարերի, ռեստորանների համար կահույք, ավտոմատացման, անվտանգության համակարգեր, հուշանվերային արտադրանք, ժամանցային արդյունաբերություն, սպասքի, բարերի համար նախատեսված պարագաներ, տարածքների դիզայն, պրոֆեսիոնալ տեքստիլի և հիգիենայի պարագաներ HoReCa սեգմենտի համար, փաթեթավորում և փաթեթավորման սարքավորումներ, սննդի արտադրանք և ըմպելիքներ:
Rest-Hotel Expo 2018 –ի շրջանակներում ՝ Արգիշտի սրահում, տեղի ունեցավ մի քանի ընկերությունների կողմից բիզնես քննարկումներ, առաջարկություններ, ինչպես նաև փորձի փոխանակում: Եվ այս ամենն ապահովվեց Cheese and Wine Business միջավայրում ստեղծված միջոցառման մթնոլորտում:
Պետք նշեմ նաև, որ Միջոցառման բացառիկությունը կայանում է նրանում, որ բոլոր մասնակիցները հանդիսանում են ավելի քան 500 մեծ ընկերությունների ներկայացուցիչներ, տնօրեններ և հիմնադիրներ:
Դե ինչ, ես ինքս շատ տպավորված եմ միջոցառման ձևաչափից, քանի որ այս տեսակ մոտեցումը հնարավորություն է տալիս տարբեր ընկերությունների խթանել իրենց բիզնեսի դրական աճը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Կազմակերպիչ՝ “Ռենտա Աութսթաֆինգ” ՍՊԸ-ին և շնորհակալություն հայտնում՝ ManeHblog-ին վստահելու համար:
 
Հեռ.՝ +/374/ 11 802 815
Email: renta@renta.am
Renta-agent@mail.ru
Կայք՝ WWW.RENTA.AM
 
Իմ արտաքին տեսքի համար շնորհակալ եմ՝
Hairstyle & makeup – chic & charme beauty room
Look – Petoor
Ստորև ներկայացնում եմ լուսանկարներն ու տեսանյութը

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...