Օրեր առաջ Ռ. Հ. Յոլյանի Արյունաբանական կենտրոնի խաղասենյակում ուրախ տրամադրություն էր:
«Բարև մայրկ»-ի հիմնադիր Լիլիթ Համբարձումյանը կիսվել է իր էջում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրականացնելու գեղեցիկ օրը.
«Ձեր բոլորի շնորհիվ մենք այս տարի ևս նվիրեցինք խաղեր այնտեղ բուժում ստացող երեխաների համար: Ձմերուկի շնորհիվ օրը իսկապես տոն դարձավ: Շնորհակալ եմ Հրանտին և ընկերներին մեր կողքին լինելու համար: Նրանք աղոթք բարձրացրեցին առ Աստված: Նրանք սրբապատկերներ, գրքեր, խաչեր և շոկոլադներ նվիրեցին երեխաներին: Հատուկ շնորհակալություն Էդուարդ Համբարձումյանին առանձնակի ուշադրություն հատկացնելու համար մեր բոլոր նախաձեռնություններին:Թող աշխարհում ոչ մի բալիկ հիվանդ չլինի»: