Օրերս Dragon Garden ռեստորանում տեղի ունեցավ ևս մեկ հետաքրքիր միջոցառում, որտեղ թեյ խմելով ծանոթացանք գիտակցված երազներ թեմային: Չինական թեյերի մասնագետ Աստղիկ Բարսեղյանը պատմեց թեյերի մասին և հյուրասիրեց ամենահայտնի ու առողջարար թեյերը:
Իր հերթին, Գիտակցված երազներ թեմայով խոսեց թեմային լավ ծանոթ, արդեն իսկ մասնագետ ու տարիների փորձ ունեցող Մարիամ Պատկինան, ով պատմեց այս երևույթի գաղտնիքների և առանձնահատկությունների մասին:
<<Ժամանակ է եղել, որ մարդ գիտակցություն չի ունեցել: Այն զարգացել և աստիճանաբար լրացրել է մարդու արթուն վիճակը: Սակայն այժմ չի բավականացնում արթուն վիճակը, և սկսել է շարունակել տարածվել մարդու այլ վիճակներում: Գիտակցությունը սկսել է ավելի հաճախ առաջանալ արագ քնի փուլերում (ФБС, REM sleep), ինչը հանգեցրել է մարդկային ամենազարմանալի երևույթին՝ մարմնից դուրս վիճակի զգացումին: Հավանական է, որ ապագայի մարդը գիտակցաբար կապրի երկու աշխարհներում>>
Մասնագետը բացատրում է, որ Ինչ վերաբերում է հենց երևույթի ըմբռնմանը, ապա պետք է հասկանալ, որ այն երևակայություն չէ: Իրականությունն ինքնին քուն է թվում, երբ համեմատում ենք ֆազային ապրումների հետ: Այնտեղ դու ընդհանրապես ֆիզիկական մարմին չես զգում անկողնու վրա, իսկ քո բոլոր զգացումները ամբողջությամբ բեռնվում են նոր աշխարհի ընկալմամբ:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ երկխոսություն և ամեն ոք բացատրեց, թե ինչպես է հասկացել այս երևույթը: Ամեն դեպքում, Dragon Garden ռեստորանն ամեն ինչ անում է, որ բավարարի յուրաքանչյուր հաճախորդի սպասելիքները:






https://www.facebook.com/Dragongarde/?fref=ts
Հասցե- Մաշտոց 31
Հեռ.- 060 757588