Ողջույն ManeHBlog.com-ի և Sutomkafashion.am-ի հավատարիմ ընթերցողներ: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում մեր 2-րդ համատեղ Photoshoot-ը, որոնք, ի դեպ, մշտապես կրկնվելու են: Մենք ձեզ ենք ներկայացնելու Երևանի տարածքում գտնվող ամենահետաքրքիր ու ոճային խանութ-սրահների նոր հավաքածուները՝ համագործակցելով նաև տարբեր գեղեցկության սրահների և անհատների հետ:
Դե ինչ, այս անգամ կրում ենք Աբովյան 26 հասցեում գտնվող Blossom խանութ- սրահի նորաոճ հագուստները, որտեղ կարող եք գտնել նաև ձեր ճաշակին համապատասխան ամառային հետաքրքիր լուքեր: Վարսահարդարման և դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում Sidni beauty salon-ին, որը գտնվում է Սայաթ Նովա 33 հասցեում: Մեզ ջերմ ընդունելու համար շնորհակալություն ենք հայտնում Baleni Wine & Dinner-ին, որը գտնվում է Սարյան 1 հասցեում: Եվ, իհարկե, լուսանկարիչ Anulik photographer-ին: Առաջարկում ենք դիտել լուսանկարները և սպասել մեր համատեղ հաջորդ ֆոտոշարքերին: