Ինչպես ասել է Կոկո Շանելը՝ երջանկությունը կին լինելու մեջ է, իսկ ավելի երջանիկ ու գրավիչ լինելու համար Սարյան 16/16 հասցեում պաշտոնապես բացվեց H2O beauty lounge-ը, որն արդեն իսկ ManeHblog-ի լավ ու հավատարիմ գործընկերն է: Սրահի նպատակն է ցանկացած ձևով դարձնել ձեզ ավելի գրավիչ, խնամված ու տարբերվող: Ի դեպ, H2O beauty lounge-ը սպասարկում է նաև տղամարդկանց:
Հարկ է նշել, որ սրահի ինտերիերն արդեն իսկ գրավում է բոլորի ուշադրությունն, իսկ գունային համադրությունն ուղղակի ապահովում է բարձր տրամադրություն:
H2O beauty lounge-ի հիմնադիր-տնօրեն Լիլիթ Ավետիսյանն իր հերթին ավելացրեց, որ սրահի կողմից իրականացվող ցանկացած ծառայություն կատարվում է հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, ովքեր հաշվի են առնում նաև հաճախորդի ցանկություններն ու առաջարկները:
Սրահում գործում են հետևյալ ծառայությունները՝
Վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, ոտնահարդարում, ինչպես նաև՝ մերսումներ, մեզոթերապիա, elos էպիլացիա: Ի դեպ, այստեղ դուք հնարավորություն ունեք պրոֆեսիոնալ և հակաալերգիկ նյութերով մեծացնել ձեր շրթունքները, ինչպես նաև կատարել այտոսկրերի ներարկում: Մի խոսքով, H2O beauty lounge-ում կա այն ամենն, ինչ հարկավոր է խնամված , թարմ ու յուրահատուկ տեսք ունենալու համար:
H2O beauty lounge
Հասցե՝ Սարյան 16/16
Հեռ,՝ 091-61 61 61