ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի երևանյան մենահամերգին հաշված օրեր են մնացել: Ձախ Հարութն արդեն Երևանում է. սկսվել են Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին կայանալիք համերգի փորձերը: Տեղեկացնենք, որ համերգին նրա հետ հանդես կգան հանրապետության լավագույն երաժիշտներն, ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում երեկոյին: Համերգի ընթացքում Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ: Միջոցառմանը կմասնակցեն նաև սիրված հյուրեր: Համերգի կազմակերպիչն է Yeghoyan Production-ը: Տոմսերը վաճառվում են բոլոր տոմսարկղերում, ինչպես նաև toms.am և tomsarkgh.am հարթակներում