Petoor SS 2017 Collection
Petoor SS 2017 հավաքածուն կրում է երիտասարդ, ռոմանտիկ կինը, նա զգում է սիրո շունչը, հրապուրված է գեղեցիկով, նույնչափ մոտ էթե՛բնությանը, թե՛ քաղաքային ակտիվ առօրյային: Նա կրում է գարնան թրթիռն իր ներսում:
Հավաքածուն ստեղծված է գունային վառ ներկապնակով, իսկ այն ստեղծելու ներշնչանքը հանդիսացող dragonfly-ները՝ ճպուռներըկատարում են դետալային մշակումների ֆունկցիան: 90-ականների նորաձևությանը բնորոշ գործվածքներ և դասական զգեստ–խալաթիձևվածք, քաղաքային պայամաններում կրելու համար շատ հարմար լայն փողքով տաբատներ, թեթև ժակետներ, որ քաղցր բամբակ ենհիշեցնում, շիֆոնե կոկտեյլային և երեկոյան զգեստներ և, իհարկե, մեր այցեքարտը՝ գիշերանոցներ, որ նախատեսված չեն միայն քնելուհամար:
Petoor-ի կինը ապրում է լիարժեք կյանքով, այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք մի հավաքածու, որ նորաձև հագուստ է առաջարկումցանկացած հնարավոր իրավիճակների և առիթների համար: Օրինակ՝ գարնանային անսպասելի տեղումներից ձեզ կպաշտպանեն գունավորանձրևանոցները: Դրանք նաև բնությունը պահպանելու հաղորդագրություն են պարունակում: Ընտրե՛ք ցանկացած տարբերակ, եղեք վառ ևդարձեք քաղաքի գույներից մեկը կամ մնացեք հավատարիմ դասական մինիմալիզմին, երկու դեպքում էլ ձեր հագուստը խոսում է ձերփոխարեն:
Petoor-ն իր աշխատանքային պատմության մեջ դեռ չի բոլորել մեկ տարին, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասել է բավականշոշափելի հաջողությունների. հավատարիմ հաճախորդներ, համագործակցությունների բազմաթիվ հանրահայտ բլոգերների, ոճաբանների,երգիչ–երգչուհիների, շոու–բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ, բրենդի ճանաչելիության բարձր աստիճան հագուստի շուկայում առկա այլապրանքանիշերի մեջ:
Շատ շուտով գարուն–ամառ հավաքածուն կհամալրվի կոշիկների շարքով, որը հատուկ Petoor-ի համար ստեղծել է դիզայներ Հայկ Անանյանը:
Petoor գարուն–ամառ 2017 հավաքածուն արդեն ներկայացված է Տաշիր ԱԿ–ի 4-րդ հարկում գտնվող Petoor տաղավարում և 5Concept հայդիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում Տերյան 65 հասցեով: