Այն որ լույսը հրաշքներ է գործում, անառարկելի փաստ է։ Լույսը մեր մեջ ընդունակ է արթնացնել բազում էմոցիաներ և զգացումներ: Բոլորս էլ գիտենք, որ կահավորման գործում ամենակարևոր դերը լուսավորությունն է։ Գրագետ ընտրված լուսարձակներն ընդունակ են տարածությանը հաղորդել հանգիստ, հարմարավետ մթնոլորտ։
Համաձայնեք, որ առաջարկների այս բազմազանության մեջ այնքան էլ հեշտ չէ ճիշտ ընտրություն կատարել։ Ուստի, այս հարցում ձեզ կօգնի «Լույսեր-ջահեր» խանութ-սրահը, որն առաջարկում է լուսավորման համար անհրաժեշտ տարբեր պարագաներ. ջահեր, լուսամփոփներ, լապտերներ, լուսարձակներ, տորշեր, մալուխներ, գրասեղանային լամպեր, ինչպես նաև հուշանվերներ, որոնք կարոք եք ձեռք բերել Րաֆֆու 16/5 հասցեից:
Չնայած երեք ամիս է, ինչ «Լույսեր-ջահեր» խանութ-սրահը գործում է, այնուամենայնիվ արդեն իսկ ունի հավատարիմ հաճախորդներ, ովքեր սիրով են այցելում խանութ-սրահ, քանի որ այստեղ միշտ ջերմ ու լուսավոր մթնոլորտ է:
Խանութ-սրահը պարբերաբար ընդլայնում ու թարմացնում է իր ապրանքատեսականին՝ առաջարկելով մատչելի, գեղեցիկ և նորաձև մոդելներ: Ի դեպ, սրահում հմուտ մասնագետները Ձեզ կօգնեն ավելի արագ կողմնորոշվել և այս մեծ տեսականու մեջ ընտրել Ձեզ համար ամենահարմար տարբերակը:
Գարնանային տոներին ընդառաջ խանութ-սրահում գործում է գնային ճկուն համակարգ, ինչպես նաև զեղչեր: Դե ինչ, սիրելի՛ տղամարդիկ, «Լույսեր-ջահեր» խանութ-սրահն առաջարկում է Ձեր սիրելիի համար ընտրել հետաքրքիր նվերներ՝ օգտվելով ակցիաներից և զեղչերից:
Դե ինչ, եթե ցանկանում եք հարմարավետությունը, գեղեցիկն ու օգտակարը համատեղել, ապա այցելեք «Լույսեր-ջահեր» խանութ-սրահ և հավատացեք, որ այստեղ դուք կգտնեք այն, ինչ վաղուց փնտրում էիք: Ի դեպ, «Լույսեր-ջահեր» խանութ-սրահը մատուցում է տեղադրման և վերանորոգման ծառայություններ:
Հասցե՝ ՐԱՖՖՈՒ 16/5
Հեռ.՝ (+374) 12 20 07 09, (+374) 43 10 07 09
«ԼՈՒՅՍԵՐ- ՋԱՀԵՐ»՝ ՃԱՇԱԿԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ ՀԱՐՄՈՆԻԱ
https://www.facebook.com/jaherluyser/?fref=ts