1․- Ողջույն Աստղիկ…
– Ի՞նչ է նորաձևությունը Ձեզ համար և արդյոք տեսնում եք տարբերություն նորաձև լինելու և ոճային լինելու միջև:
Նորաձևության և ոճի միջև կան շատ տարբերություններ։ Նորաձևությունը փոփոխական է, իսկ ոճի առկայությունն ընդմիշտ է ու միշտ քեզ հետ, դա տաղանդի պես մի բան է կամ այն տրված է քեզ, կամ ոչ։ Նորաձևությունը քեզ առաջարկում է միտումներ, ուղղություններ տարին 4-անգամ, իսկ թե ի՞նչպես ես դու այն օգտագործում և ներկայացնում յուրովի,այդտեղ արդեն քո փոխարեն խոսում է քո ոճը։ Այսինքն, ոճն այն է, ինչի շնորհիվ կարող ես արտահայտել քո էությունը նույնիսկ առանց խոսելու։ Նորաձևությանը միայն կուրորեն հետևելով իհարկե կլինես նորաձև, բայց կդառնաս շատերից մեկը, իսկ երբ այդ նորաձևության միտումներով կարողանում ես ստեղծել քո սեփական ոճը, դու լինում ես անհատ և միակը այդ ոճի մեջ։
2․-Ի՞նչպես եք որոշում, թե այսօր ինչ եք հագնելու. ի՞նչպես է ստեղծվում օրվա Ձեր Look-ը:
-Մեծապես կախված է օրվա և պահի տրամադրությունից. եթե խոսքը առօրյա/ casual look-երի մասին է, իսկ եթե ավելի եթերային look-երի մասին խոսենք, ապա բնականաբար ավելի լուրջ մոտեցում է տրվում և look-երն ընտրում եմ թեմատիկ , կախված է նրանից, թե հատկապես ինչի համար է անհրաժեշտ՝ նկարահանմա՞ն , տեսահոլովակի՞, համերգի, միջոցառման, երեկույթի թե ուղղակի ինչ-որ հեռուստահաղորդման համար։ Ցերեկային եթեր է, թե՞ երեկոյան, ժամանցային բնույթ է կրում, թե՞ ավելի խիստ բնույթի է… Ամեն ինչ շատ կարևոր է ինձ համար, և առավել կարևոր է, որ ցանկացած վայրում ներկայանալ համապատասխան ճիշտ կերպարով։
3․ – Հիմնականում ո՞ր ոճն եք նախընտրում և հագուստի որ տեսակն է Ձեզ ավելի հոգեհարազատ։
-Շատ տարբեր է, դժվար է առանձնացնել հատուկ տեսակ, քանի որ երբ ներսումդ առկա է ոճի զգացումը, նույնիսկ ամենից աննկատ և ոչինչ չասող հագուստն էլ կարող ես իմաստավորել և շատ ոճային ներկայացնել։ Ինչպես ասել է դիզայներ Marc Jacobs-ը «Հագուստն առանձին ոչ մի նշանակություն չունի, քանի դեռ ոչ մեկ չի ապրում դրանում»։ Ըստ իս՝ ոչ թե հագուստը պետք է գեղեցկացնի քեզ, այլ դու նրան։ Առավել կարևոր է, թե դու իրեն ինչպես կգեղեցկացնես, ինչքան գեղեցիկ այն կներկայացնես և կապրեցնես նրան։ Պետք է այն ծառայեցնել քո գեղեցկությունը արտահայտելու և թերությունները ծածկելու համար։
ձ.- Կա՞ որևէ բրենդ, որն ամենից շատ եք նախընտրում։
-Հատուկ նախապատվություն չկա, ընտրում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ և նոր է թվում։
4․- Անցած տարվա վերջին, ArmMod նախագծի շրջանակներում ներկայացրեցիք ACÓ աքսեսուարների հավաքածուն։ Կպատմե՞ք` ինչպես միտք ծագեց ներկայանալ որպես դիզայներ և ի՞նչ է իր մեջ ներառում ACÓ ապրանքանիշը։
-ACÓ Ապրանքանիշը գործում է դեռ 2014-ից, և այդ ժամանակից ի վեր հանդես եմ գալիս նաև որպես դիզայներ՝ ACÓ ապրանքանիշի համար, քանի որ ամբողջ տեսականին ստեղծվում է հիմնվելով իմ կողմից մոդելավորած աքսեսուարների վրա։ Իմ դիզայներական մտքերը ի կատար են ածում արդեն մասնագետները, իսպանացի և հայ դերձակները։ Հուրախություն ինձ, ACÓ-ն այսօր փաստացի առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացնում է գլխարկների գրեթե բոլոր տեսակները, և դրանցից բոլորն էլ ամբողջությամբ ձեռքի աշխատանք են և կարվում են 1-2 օրինակով։
Acó-ի առաջին ցուցադրությունը եղավ անցած տարվա վերջին, ArmMod նախագծի շրջանակներում։ Կազմակերպիչների կողմից ստացա առաջարկ միանալու նախագծին և ներկայացնելու հիմնականում գլխարկների հավաքածուն: Ասեմ, որ սիրով համաձայնեցի և արդյունքում ցուցադրությունը բավակին դրական ընդունելություն և արձագանք ունեցավ։
5․-Եվ վերջում, ինչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ձգտում են լինել յուրահատուկ ու տարբերվող, ինչպես և դուք )
-Շնորհակալություն… Ուղղակի վստահեք ձեր ներքին ճաշակին։ Կերպար ստեղծելիս էլ փորձեք մի փոքր զգույշ լինել։ Ավելի լավ է լինել թեկուզ մինիմալ, բայց երբեք ոչ ավել։
Եվ վերջապես, «Կոստյումը չէ որ պետք է մեզ գեղեցկացնի»։ Կարևորը ներքին հմայքն է, իսկ մեր հայուհիները բոլորն էլ շատ հմայիչ են ու գեղեցիկ յուրովի։
)))
Շնորհակալություն)))
Knar Jouette